ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դեկտեմբերի 14-ից վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Այս մասին հայտնում են Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի բաժնից։
Նախարարության տեղեկացմամբ՝ կանգառի ընթացքում պլանային նորոգման և վերալիցքավորմանը զուգահեռ, ինչպես և նախատեսվում էր, իրականացվել են նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելուն ուղղված առաջին փուլի ծրագրով պլանավորված միջոցառումները։ Կատարվել է էներգաբլոկի համակարգերի, սարքավորումների, կոնստրուկցիաների համալիր ուսումնասիրություն։