00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստա՛ն, հուպ տուր». Ավստրալացի դիվանագետի հայկական հաղթանակը

© FB profile Мэтью Григс
Мэтью Григс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավստրալիայում 50 կմ մարզական քայլքի առաջնության հաղթող Մեթյու Գրիգսը վերջնագծին մոտեցել է հայկական դրոշը ծածանելով։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Ավստրալացի դիվանագետ Մեթյու Գրիգսը զարմացրել է Մելբուրնում 50 կմ մարզական քայլքի առաջնությունում (Australian 50km Road Walk Championship)։

38-ամյա Գրիգսը վերջնագծին մոտեցել է հայկական դրոշը ձեռքին, որը ծածանվել է նրա ձեռքերում մինչև հաղթական ավարտը։ Հաղթանակից հետո նա գրկել է կնոջը` հայուհի Լիլիթ Աթոյանին։

Ավստրալացու հաղթանակը նշանակալի է նրանով, որ շուրջ կես տարի առաջ Գրիգսի ծունկը վիրահատել էին, ընդ որում հենց Հայաստանում։

Մեթյու Գրիգս
Мэтью Григс - Sputnik Արմենիա
Մեթյու Գրիգս

«Վիրահատությունից հետո ես 95 կգ էի։ Տեղափոխվեցի Ավստրալիա, երբ կինս վիզա ստացավ և սկսեցի մարզվել միայն հունիսին։ Ես ցանկանում էի անցնել 50 կմ, նպատակ դրեցի առջև և ուղղակի ուզեցի մասնակցել։ Ես նույնիսկ չէի պատկերացնում, որ ինձ կհաջողվի անել դա։ Գիտեք, 50 կիլոմետրը լուրջ տարածություն է, 30 կմ-ից հետո ես արդեն չէի նայում ժամանակին, այլ ուղղակի շարունակում էի քայլել»,- ասել է Մեթյուն հաղթանակից հետո։

Նա կատակով նշել է, որ իր բախտը բերել, քանի որ օլիմպիադայի մասնակիցներն այդ ժամանակ հանգստանում էին։

Գրիգսի կինը` Լիլիթը, Sputnik Արմենիայի թղթակցին ասաց, որ Մեթյուն, առաջին հերթին, շնորհակալ է աջակցության համար իր հայ ընկերներին։

Նրա կարծիքով` իր ամուսնու արարքը կնպաստի Հայաստանի ճանաչելիությանը։ Նա Facebook-ի իր էջում գրել է, որ ավստրալացիների շարքում քիչ մարդիկ կան, որոնք ինչ-որ բան ես լսել Հայաստանի մասին։

«Վերջերս Մելբուրնում ծածանվում էր Հայաստանի դրոշը։ Ավստրալիայում 6 ամիս գտնվելու ընթացքում ես հանդիպեցի միայն հինգ հոգու, որոնք ինչ-որ բան գիտեին Հայաստանի մասին։ Մոտենալով վերջնագծին հայկական դրոշով` Մեթյու Գրիգսը գոռացել է «Հայաստա՛ն, հուպ տուր»։ Այժմ նա մարզական քայլքի Ավստրալիայի առաջնության ոսկե մեդալակիր է։ Նրա լուսանկարները` հայկական եռագույնով, հայտնվել են ավստրալիական, ինչպես նաև իտալական մարզական ԶԼՄ-ներում»,- գրել է Լիլիթը։

Մարզական քայլքի առաջնությունը տեղի է ունեցել Մելբուրնում դեկտեմբերի 11-ին։

Լրահոս
0