ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Մոտ ապագայում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին այսօր «Ռոսիա Սեգոդնիա» գործակալության կազմակերպած Վիեննա-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ հետ հանդիպել են Համբուրգում:
Նյութի ռուսերեն տարբերակն՝ այստեղ