ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. «Ոսկե գնդակի» մրցանակը հանձնել են Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: 32-ամյա ֆուտբոլիստի համար այս մրցանակը չորրորդն է կարիերայում: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Երկրորդ տեղն է զբաղեցրել կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, իսկ եռյակը եզրափակել է «Աթլետիկոյի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանը:
«Ոսկե գնդակի» հաղթողի անունը պաշտոնապես հայտնի կդառնա Փարիզում կայանալիք արարողության ժամանակ, Երևանի ժամանակով 23:00-ին: