ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ԱԻՆ-ը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից «Վերին Լարս» անցակետում 346 բեռնատար սպասման մեջ է: Տեղեկացնում են նաև, որ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհահատվածը դժվարանցանելի է։
«Վրացական կողմի տեղեկատվության համաձայն` 14։30-ի դրությամբ ճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման պայմանով։ Բեռնատարների համար ճանապարհը դեռ փակ է։ Ռուսական կողմում կուտակված է 346 բեռնատար»,-ասաց ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ Հարություն Չեդոյանը։
Հայաստանի ԱԻՆ-ի տվյալներով` փակ է նաև Ստեփանավան-Կաթնաղբյուր ճանապարհը, Սարավան-Գորիս հատվածում և Վարդենյանց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։