00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական մեղեդին Մխիթարյանի խաղով երկար կհնչի անգլիական խաղադաշտերում

© Reuters / Phil NobleГенрих Мхитарян. Матч Манчестер Юнайтед - Фейеноорд
Генрих Мхитарян. Матч Манчестер Юнайтед - Фейеноорд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անգլիական Պրեմիեր լիգայի 15-տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթանակի հասավ «Տոտենհեմի» նկատմամբ: Այս հանդիպումը նախ մեծ խանդավառություն պարգևեց հայ ֆուտբոլասերին, հետո էլ մեծ անհանգստություն պատճառեց:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանը դարձավ հրաշալի գոլի հեղինակ, որը մանկունյանցիների համար հաղթական դարձավ: Բայց հայ ֆուտբոլիստը հանդիպման 81-րդ րոպեին Դենի Ռոուզի հետ գնդակի համար պայքարում վնասվածք ստացավ ու պատգարակի օգնությամբ թողեց խաղադաշտը:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Մխիթարյանի տպավորությունները «Տոտենհեմի» հետ խաղի մասին

Պարզ է, որ Հենրիխի փոխարինումից հետո մեր բոլորի ուշադրությունը սևեռվեց համացանցի ուղղությամբ, քանի որ այնտեղ կարելի էր նորություններ գտնել Հենրիխի վնասվածքի լրջության մասին: Խաղային դրվագում շատ լավ երևաց, որ մեր ֆուտբոլիստի ոտնաթաթն էր վնասվել: Ի ուրախություն բոլորիս պարզվեց, որ վնասվածքը լուրջ չէ, և Մխիթարյանը կկարողանա խաղադաշտ դուրս գալ առավելագույնը երկու շաբաթ հետո: Հիմա արդեն Ժոզե Մոուրինյոն նման իրավիճակներում խնայելու է հայ ֆուտբոլիստին, շատ լավ հասկանալով, որ Հենրիխն իր արագությամբ, փոխանցումների կուլտուրայով, խաղադաշտը տեսնելու ունակությամբ ու վերջապես դիպուկ հարվածների միջոցով դարձել է «Յունայթեդի» առաջատար խաղացողներից մեկը:

Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայում «Զարյայի» դարպասը գրավելուց հետո հայտարարել էր, որ հաջորդ գնդակը լինելու է Օլդ Տրաֆորդում: Հայ ֆուտբոլիստը չդրժեց իր խոստումն ու անմիջապես հաջորդ խաղում բացեց իր խփած գնդակների հաշիվը Երազանքների թատրոնում («Օլդ Տրաֆորդ» մարզադաշտի մեկ այլ անվանումը): Ի դեպ, Մխիթարյանը հայաստանցի առաջին ֆուտբոլիստն է, որն աչքի է ընկնում Օլդ Տրաֆորդում: Իսկ նրանից առաջ հայ ֆուտբոլիստներից Պրեմիեր լիգայում գոլի հեղինակ են դարձել Յուրի Ջորկաեֆը (2002 թվականին) և Անդրանիկ Թեյմուրյանը (2007թվականին): Ընդ որում, և՛ Ջորկաեֆը և՛ Թեյմուրյանը գոլ են հեղինակել «Բոլտոնի» կազմում:

Главный тренер Манчестер Юнайтед Жозе Моуриньо  отвечает на вопрос про Генриха Мхитаряна - Sputnik Արմենիա
Մոուրինյոն ասել է, թե երբ Մխիթարյանը դաշտ դուրս կգա վնասվածքից հետո

Այժմ անգլիական լրատվամիջոցներն անընդհատ խոսում են Մխիթարյանի մասին: Հերթական խաղում հայ ֆուտբոլիստը ճանաչվեց խաղի լավագույն խաղացող: Առաջնության մեկնարկում, երբ Մխիթարյանը խաղային ժամանակ չէր ստանում, հայ ֆուտբոլասերը սպասման մեջ էր ու դժգոհում էր Մոուրինյոյից: Սակայն պորտուգալացի մասնագետը դադար էր վերցրել Մխիթարյանին խաղադաշտ դուրս բերելու գործում մանչեսթերյան դերբիում մեր ֆուտբոլիստի անհաջող խաղից հետո: Իհարկե, կար նաև վնասվածքը, բայց Մոուրինյոն աստիճանաբար մոտեցրեց Հենրիխին այն իրավիճակին, որը հիմա մենք տեսնում ենք խաղադաշտում: Հոգեբանությունն ու վստահությունը բարձրակարգ ֆուտբոլիստի համար շատ կարևոր գործոններ են, և այդ առումով Մխիթարյանի մոտ հիմա ամեն ինչ նորմալ է:

Բունդեսլիգայում հրաշալի մրցաշրջան անցկացնելուց հետո Հենրիխն Անգլիայի խաղադաշտերում ու առաջնությանը հարմարվելու խնդիր, իհարկե, ուներ: Սակայն Մոուրինյոն այդ ամենի հանդեպ ունեցած իր մոտեցմանը նաև ինտրիգ ավելացրեց: Հայ ֆուտբոլիստի մոտ, իհարկե, մեծ ցանկություն առաջացավ բոլորին ապացուցելու, որ ինքը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Ու հաշվի առնելով Մխիթարյանի աշխատասիրությունն ու մեծ նվիրումը իր գործին` ստացվեց, որ թիմի մեկնարկային կազմում տեղ գտնելը ժամանակի հարց էր:

«Տոտենհեմի» հետ խաղից հետո Մխիթարյանին արդեն համեմատում են Մեսութ Օզիլի կամ Ֆիլիպե Կոուտինյոյի հետ: Սա արդեն շատ լուրջ է, որովհետև վերջին երկուսն էլ իրենց թիմերում՝ Արսենալում և Լիվերպուլում խաղի կառուցման հարցում առաջին ջութակ են համարվում: Հուսանք, որ հայկական մեղեդին Մխիթարյանի խաղով երկար կհնչի անգլիական խաղադաշտերում: Հայ ֆուտբոլիստն իսկապես հանճարեղ է իր կատարմամբ խաղադաշտում: Թվում է, որ միակ խանգարող գործոնը վնասվածքն է, դա էլ ֆուտբոլի անբաժանելի մասնիկներից մեկն է: Բայց ժողովրդական լեզվով ասած` «ինչքան հեռու, այնքան լավ»:

Մոուրինյոն ու երկրպագուները հիմա արդեն սպասում են boxing days կոչված ժամանակահատվածին, որի ընթացքում անգլիացիները նվերներ են մատուցում իրար: Մենք էլ սպասենք Հենրիխի նոր նվերներին` խփված գնդակների ու հիանալի խաղի տեսքով: Առողջություն Հենրիխին:

Լրահոս
0