ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Ստամբուլի «Բեշիկթաշի» հայ կիսապաշտպան Արազ Օզբիլիսը միացել է ակումբակիցների ակցիային` կապված դեկտեմբերի 10-ին Թուրքիայում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետ։
2015թ-ի ամռանն Արազ Օզբիլիսը տեղափոխվել է «Բեշիկթաշ» և վարձակալության հիմունքներով տեղափոխվել «Ռայո Վալյեկանո» ակումբ։ «Բեշիկթաշ» ակումբը Instagram-ի իր էջում տեղադրել է սգո ժապավենի լուսանկարը, որը հրապարակել է նաև հայ ֆուտբոլիստը։ Սոցցանցի օգտատերերը շնորհակալություն են հայտնել Օզբիլիսին։ Իսկ օգտատերերից մեկն էլ գրել է. «Aras!!! Love you! From Armenia»։
Ստամբուլում տեղի ունեցած 2 ահաբեկչություններից հետո Թուրքիայում ազգային սուգ է հայտարարվել։ Ահաբեկչությունների հետևանքով մահացել է 44, տուժել` ավելի քան 150 մարդ։