00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հատուկ նշանակության թերթը

© SputnikГазета
Газета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի լրագրող Սերգեյ Բաբլումյանը, որը երկար տարիներ եղել է Հայաստանում «Իզվեստիա» թերթի թղթակիցը, պատմել է իր հիշողություններն այն մասին, թե ինչպես է թերթում փոքր հոդվածն օգնել գտնել խանութից գողացված թանկարժեք քարերը:

Ասում են՝ միլիարդատեր, արդեն զառամյալ Ջոն Դևիսոն Ռոքֆելերի սեղանին հատուկ թերթ են թողել՝ լի լավ նորություններով: Նպատակը նրա հոգեկան հավասարակշռությունը չխաթարելն էր:

Մի անգամ այդպիսի թերթ հրատարակվել է նաև Հայաստանում։ Կալանավայրում այն տվել են մի ուսանողի, որպեսզի բացահայտեն լճի մոտ կատարված գողությունը։

Այս պատմության մասին ձեր թղթակիցն իմացել է ՆԳՆ պաշտոնաթող գեներալ Օսկիան Արշակի Գալստյանից: 70-ական թթ-ին նա գլխավորել է Սևանի ոստիկանության բաժանմունքը, իսկ 90-ականներին եղել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը:

Мальки радужной форели - Sputnik Արմենիա
Պլոսկիխ. Սևանի իշխանն իրեն շատ լավ է զգում Իսիկ–Կուլում

Երբ համեմատում ես այդ տարիների Սևանն այսօրվա Սևանի հետ, ապա տեսնում ես, որ անփոփոխ է մնացել միայն լիճը, մնացած ամեն ինչը՝ քաղաքը, ճաապարհները, մարդիկ, ափերը, ռեստորանները, հյուրանոցները բավական պատկառելի տեսք են ստացել, որը դուր է գալիս ինչպես տեղի բնակիչներին, այնպես էլ բարձր լեռնային հանգստի սիրահարներին: Ինչպես պատմում է գեներալը, այդ տարիներին Սևանի ամենաշատ պահանջված օբյեկտը (լեգենդար «Ախթամար» ռեստորանից բացի) քաղաքային ունիվերմագն էր, և ամեն ինչ կընթանար իր հունով, եթե…

Օսկիան Գալստյանն արտակարգ պատահարի մասին նորությունն իմացավ կառավարության տանը, որտեղ քննարկվում էր սոցիալիստական սեփականության հափշտակողների դեմ պայքարի միջոցներն ուժեղացնելու հարցը:

— Կողոպտել են ունիվերմագը: Շտապ մեկնեք ձեր մոտ: Մանրամասների և կիրառվող միջոցների մասին ժամանելուն պես անհապաղ զեկուցել, — կարգադրեց Նախարարների խորհդրի նախագահը:

Կտրուկ տոնը բացատրվում էր ոչ միայն խորհրդի նախագահի խիստ բնավորությամբ, այլ ամենից առաջ կատարված հանցագործության հանդգնությամբ. Հայաստանում դեռ նման բան չէր եղել (Երևանում Պետական բանկի աղմկահարույց կողոպուտը հետո եղավ):

Առաջին հայացքից ի՞նչ պարզ դարձավ Սևան մեկնած ոստիկանության պետին: Երրորդ հարկի պատուհանից, որտեղ գտնվում էր ոսկերչական զարդերի բաժինը, պարան էր կախված, որով հանցագործները, բացելով չհրկիզվող պահարանները, իջել են ներքև՝ իրենց հետ տանելով կես միլիոն ռուբլու ոսկի և թանկարժեք զարդեր (այդ ժամանակների համար դրանք չլսված փողեր էին): Ունիվերմագի մուտքի դռները փակ էին մնացել, ուրեմն գողերը երրորդ հարկ էին հասել այլ ճանապարհով: Բայց ինչպե՞ս:

Ունիվերմագում ազդանշանային համակարգերից գիշերը միանում էր շատ հին ու զարմանալիորեն բութ «Ռևուն» համակարգը, այն էլ միայն առաջին հարկում: Արտաքին հսկողության տեսախցիկներ ընդհանրապես չկային, իսկ թե ինչու տարածքների պատուհաններին, որտեղ թանկարժեք զարդեր էին պահվում, ճաղավանդակներ չէին տեղադրել, տեխնիկական առաջընթացը ոչ մի կապ չուներ, այստեղ ակնհայտ էր անփութությունը:

© Сергей БаблумянՕսկիան Գալստյան
Оскиан Галустьян - Sputnik Արմենիա
Օսկիան Գալստյան

— Ամենայն հավանականությամբ, աշխատանքային օրվա վերջին չարագործները թաքնվել են խանութի ինչ-որ անկյունում, և հենց շենքը դատարկվել է, անցել են գործի, — գնահատելով իրավիճակը՝ մտածում էր Գալստյանը:

Ամեն ինչ հենց այդպես էլ եղել էր. գողերն իրենց ժամին սպասել են հեռուստացույցների արկղերի տակ, նրանց այդտեղ թաքցրել էր խանութի վաճառողուհիներից մեկը, հաղորդել են ոստիկաններին գաղտնի աղբյուրները:

Озеро Севан - Sputnik Արմենիա
Այսօր Սևանա լճի օրն է

Կասկածյալին սկսել են հետևել, գաղտնալսել են տան հեռախոսը, և հաջողությունը չի ստիպել երկար սպասել. վաճառողուհին զանգահարել է կողոպուտի կազմակերպչին և ասել, որ իրեն կասկածում են և հարցրել, թե ինչպես վարվի:

Ավազակախմբի պարագլխին՝ տեխնիկումի ուսանողին, հեշտ ու հանգիստ են վերցրել, իսկ հետո գործը բարդացել է. տղան ոչ մի կերպ չի հայտնել գողոնի գտնվելու վայրը: Ավելի ուշ պարզվել է, որ գողացված իրերը թաքցրել են առանձնատներից մեկի այգում, իսկ տունը մեծ էր, այգին՝ ավելի մեծ:

Ահա այստեղ Գալստյանի գլխով մի միտք է անցել, և նա անմիջապես մեկնել է շրջանային թերթի խմբագրություն: Պետք է շտապ հայտարարություն տպագրել այն մասին, որ առաջիկա օրերին այս հասցեում սկսվելու են շինարարական աշխատանքներ՝ կապված ավտոմայրուղու ընդլայնման հետ:

— Առաջին անգամ եմ լսում, — զարմացել է խմբագիրը:

— Ես էլ, բայց պետք է: Շտապ, նույն բառերով և մեկ օրինակով:

Եվ ահա՝ թերթը հայտնվում է ձերբակալվածի խցում: Ինչպես և ենթադրվում էր, չարագործը շատ ուշադիր կարդացել է թերթը: Հսկիչներին զգուշացրել են, որ նա կսկսի նյարդայնանալ և կփորձի գրություն փոխանցել. անհանգիստ պահվածքին ուշադրություն չդարձնել, ձերբակալվածի գրությունը վերցնել և անմիջապես տանել քրեական հետախուզություն:

Մի քանի օր անց ոստիկանության պետի սեղանին դրված էր թանկարժեք իրերի գտնվելու վայրի պլանը:

Ահա այդպես, թերթն օգնեց բացահայտել հափշտակողներին:

Լրահոս
0