ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ: 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Դեկտեմբերի 10-11-ը գիշերը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Երևանում դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին հնարավոր են թույլ տեղումներ: 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի դեկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.40C (1998 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ —14.50C (1994 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.90C։