ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Հանդիպումները պետք է ավելի մանրակրկիտ պատրաստվեն, որովհետեւ մեր հարեւան երկրից հնչում են հայտարարություններ հենց Համբուրգի հանդիպումից առաջ, առ այն, որ միջազգային իրավունքը ոչինչ է եւ ուժի կիրառումն է ամենակարեւորը, ասել է Հայաստանի ԱԳ նախարարը՝ դեկտեմբերի 9-ին Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում:
Նրա խոսքով, 21-րդ դարում երկրի ղեկավարության կողմից այդպիսի հայտարարություններ անելը վկայում է այն մասին, որ այդ մարդիկ իրականությունից լրիվ կտրվել են, հաղորդում է news.am-ը:
Էդվարդ Նալբանդյանը հավելել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների առաջարկած մոտեցումներն ու Ադրբեջանի մոտեցումը չեն համընկնում եւ գնալով ավելի են հակասում միմյանց: