ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանցի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը ստիպված է վերադարձնել 2016 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ նվաճած արծաթե մեդալը. Պատճառը դոպինգ թեստի պատասխանն է։ Այս մասին հայտնում է Ռ-Սպորտը` հղում անելով Սպորտային արբիտրաժային դատարանին (CAS)։
Տվյալները հրապարակել էր Համաշխարհային հակադոպինգային գործակալության տվյալների բազան կոտրած ռուսական Fancy Bears հաքերական խումբը:
Միշա Ալոյանի մոտ արգելված խթանիչներ էին հայտնաբերվել: Մարզիկը դիմելու է Մարզական արբիտրաժային դատարան որոշումը չեղարկելու համար։
Ալոյանի մարզիչ Էդուարդ Կրավցովն ավելի վաղ հաստատել էր, որ մարզումային փուլում մարզիկն օգտագործել է կաթիլներ, որի մեջ կա տուամինոգեպտան: Սակայն բուժման նպատակով ինչ-որ դեղամիջոց օգտագործելուց առաջ օլիմպիականը պարտավոր է հակադոպինգային մարմիններից թույլտվություն ստանալ, ինչը Ալոյանի դեպքում չի արվել: Ալոյանը Fancy Bears-ի միակ զոհն է, քանի որ մյուս 126 մարզիկների դեպքում բժշկական թույլտվություն եղել է:
Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան է պատրաստ է օգնել Ալոյանին։
«Մենք Միքայելին օգնում ենք և օգնելու ենք թե՛ ֆինանսապես, թե՛ իրավաբանական տեսանկյունից։ Շարունակելու ենք պայքարել», — ասել է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Բորիս Իվանյուժենկոն։
Ռուս բռնցքամարտիկը զբաղեցրել էր երկրորդ տեղը մինչև 52 քաշային կարգում` եզրափակիչ մենամարտում զիջելով Ուզբեկստանի բռնցքամարտիկ Շախոբիդին Զոիրովին։
Նյութի ռուսերեն տարբերակը