Հարյուրավոր ոստիկաններ ուղեկցել են երկրպագուներին, որոնք գոռացել են, կրակներ վառել և ձայնալուսային նռնակներ նետել։
Ինչպես հաղորդում է Ruptly գործակալությունը, «Զարյա» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից մեկը մարզադաշտի մուտքի մոտ հարձակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուի վրա։ Խաղի ընթացքում նույնպես միջադեպ է գրանցվել։
Հանդիպման ժամանակ ճայթուկ են նետել, որը խլացրել է անգլիական թիմի դարպասապահ Սերխո Ռոմերոյին։ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 2։0 հաշվով։ Անգլիական թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆ։