ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 8-ին Համբուրգում, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը:
Այդ մասին քիչ առաջ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Բալայանը նշել է, որ հանդիպման նախաձեռնողները եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
At the initiative of @OSCE MG cochairs, a meeting between FM of #Armenia, FM of #Azerbaijan and 3 cochairs took place yesterday in Hamburg.
— Tigran Balayan (@tbalayan) 9 декабря 2016 г.
Նշենք, որ երեկ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն: