Դեկտեմբերի 9–ին անվանի դերասան, ռեժիսոր, գրող Քիրք Դուգլասը տոնում է իր 100–ամյակը։ Այսօր նա մոլորակի ամենատարեց դերասանն է։ Sputnik Արմենիան ներկայացնում է... 09.12.2016, Sputnik Արմենիա
Դեկտեմբերի 9–ին անվանի դերասան, ռեժիսոր, գրող Քիրք Դուգլասը տոնում է իր 100–ամյակը։ Այսօր նա մոլորակի ամենատարեց դերասանն է։ Sputnik Արմենիան ներկայացնում է դերասանի վառ կյանքի լուսանկարների ընտրանին։
Դուգլասը խաղացել է «Չեմպիոն» (1949), «Կյանքի ծարավ» (1956) և Սպարտակ (1960) ֆիլմերում։ Դուգլասն ավելի քան 10 գրքի հեղինակ է, ունի սեփական կինոընկերություն։ Նա հայտնի է իր բարեգործությամբ։
Քիրք Դուգլասը ծնվել է 1916թ–ի դեկտեմբերի 9–ին ԱՄՆ–ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքում։ Նրա իսկական անունն է՝ Իսուր Գերշելի Դանիեոլովիչ, հետագայում՝ Իսուր Դանիելի Դեմսկի։ Դերասան Քիրք Դուգլասը և հնդիկ դերասանուհի Մեխտաբը Լիդոյի լողափին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ։
Իսուրն աղքատ հրեական ընտանիքի չորրորդ երեխան է եղել։ Նրա ծնողները` Գերշլ Դանիելովիչը և Բրայնա Դանիելովիչը, տեղափոխվել են ԱՄՆ Գոմելից (Բելառուս) 1908թ–ին ամուսնանալուց հետո։ Իսուրը միակ տղան է եղել, նրանից բացի, ընտանիքում մեծացել է վեց երեխա։ Ծնողները հետագայում փոխել են ընտանեկան ազգանունը և դարձել են Հերի և Բերտա Դեմսկի։
Մի ժամանակ Իսուրը պրոֆեսիոնալ ըմբիշ է եղել։ Տարբեր տարիների նա աշխատել է որպես մատուցող, թերթերի ցրիչ, բանվոր, սակայն մանկուց երազել է խաղալ բեմում։ Նա ընդունվել է Նյու Յորքի Դրամատիկ արվեստների ամերիկյան ակադեմիա։ Քիրք Դուգլասը կնոջ` Աննայի, և որդիների` Էրիկի և Պիտերի հետ։
Երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Դուգլասը մեկնել է զինվորական ծառայության, ընդունվել է ռազմածովային ուժերի ստորաբաժանումներից մեկը։ 1944թ–ին նրան զորացրել են, քանի որ հիվանդացել է դիզենտերիայով։ Քիրք Դուգլաս։ «Սպարտակ» ֆիլմը
Սովորել է Սուրբ Լավրենտիոսի համալսարանում, Նյու Յորքի Դրամատիկ արվեստների ամերիկյան ակադեմիայում։ 1943թ–ին ամուսանցել է դերասանուհի Դայանա Դիլի հետ, որից երկու որդի է ունեցել` Մայքլը և Ջոելը։ Այդ ամուսնությունը տևել է ութ տարի։ Քիրք Դուգլասը` «Մարաբելլայի» նկարահանումներին։
Քիրք Դուգլասը նկարվել է ավելի քան 70 ֆիլմում։ 2001թ–ին նրան հանձնվել է Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակ` կինոարվեստում ունեցած ավանդի համար։ Նա ունի չորս «Օսկար», երկու «Ոսկե գլոբուս», մեկ «Սեզար» մրցանակ և այլն։ Քիրք Դուգլասը AFI 40–ում