ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ ձնահոսքի հետևանքները վերացնելու նպատակով Վրաստանի համապատասխան կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով։
«Կատարվում է մեծածավալ աշխատանք՝ ճանապարհը րոպե առաջ բացելու համար»,– նշված է նախարարության հայտարարության մեջ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Վարդենյաց լեռնանցքում, Ապարան-Արագած, Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: