00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդասպան շենքերը

© Sputnik / Artak AnushyanЗемлитрясение 7 декабря 1988 года
Землитрясение 7 декабря 1988 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո շատ խոսվեց անորակ շինարարության մասին, որի պատճառով զոհերի քանակը շատ ավելին էր, քան կարող էր լինել: Երկրաշարժից 28 տարի անց էլ դեռ հնարավոր չէ ստույգ թվեր նշել, փաստ է, որ երկրաշարժի զոհերի ընդհանուր թիվը հասավ 25 հազարի:

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Տարիների ընթացքում կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ամենավտանգավոր «մարդասպան» շենքերը Լենինականի, այսպես կոչված, «111 սերիայի կարկասային» 9-հարկանիներն էին՝ խոշորապանել բազմաբնակարան շենքերը, որոնց 94%-ը քանդվեց ցնցումներից կամ դարձավ վերականգնման համար ոչ պիտանի:

Հենց նմանատիպ շենքերով էին կառուցված Լենինականի «Եռանկյունի» և «Շիրակացի» թաղամասերը:

Այս շենքերի մեծ մասը փլվեց անմիջապես, շատ քիչ տոկոսը պահպանվեց, բայց այդ շենքերում էլ այլևս հնարավոր չէր ապրել, քանի որ 4-րդ կամ 5-րդ աստիճանի վթարայնություն ունեին: Այս մասին փաստում է երկրաբանական գիտություններ դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը:

Ամենաամուրները մասնավոր սեկտորի կառույցներն էին. Լենինականում գրանցված բազմահազար զոհերից միայն 300-ն են բնակվելիս եղել 1 կամ 2 հարկանի տներում, որոնք կառուցված են եղել կավե և կրե շաղախով, առանց մետաղի օգտագործման: Մարդկանց մեծ մասն էլ մահացել է այն ժամանակ, երբ երկրաշարժի երկրորդ ցնցումից հետո տնից դուրս է փախել:

© Sputnik / Artak Anushyan1988-ի երկրաշարժի հետևանքները
1988-ի երկրաշարժի հետևանքները - Sputnik Արմենիա
1/5
1988-ի երկրաշարժի հետևանքները
© Sputnik / Artak AnushyanՇատերը «մարդասպան» շենքերի զոհ դարձան
Շատերը «մարդասպան» շենքերի զոհ դարձան - Sputnik Արմենիա
2/5
Շատերը «մարդասպան» շենքերի զոհ դարձան
© Sputnik / Artak AnushyanԵրկրաշարժի հետևանքով միայն Լենինականում զոհվել է 17 հազար մարդ
Երկրաշարժի հետևանքով միայն Լենինականում զոհվել է 17 հազար մարդ - Sputnik Արմենիա
3/5
Երկրաշարժի հետևանքով միայն Լենինականում զոհվել է 17 հազար մարդ
© Sputnik / Artak AnushyanԱմենավտանգավոր «մարդասպան» շենքերը Լենինականի, այսպես կոչված, «111 սերիայի կարկասային» 9-հարկանիներն էին
Ամենավտանգավոր «մարդասպան» շենքերը Լենինականի, այսպես կոչված, «111 սերիայի կարկասային» 9-հարկանիներն էին - Sputnik Արմենիա
4/5
Ամենավտանգավոր «մարդասպան» շենքերը Լենինականի, այսպես կոչված, «111 սերիայի կարկասային» 9-հարկանիներն էին
© Sputnik / Artak AnushyanՇենքերի մեծ մասը փլվեց անմիջապես, շատ քիչ տոկոսը պահպանվեց, բայց այդ շենքերում էլ այլևս հնարավոր չէր ապրել, քանի որ 4-րդ կամ 5-րդ աստիճանի վթարայնություն ունեին
Շենքերի մեծ մասը փլվեց անմիջապես, շատ քիչ տոկոսը պահպանվեց, բայց այդ շենքերում էլ այլևս հնարավոր չէր ապրել, քանի որ 4-րդ կամ 5-րդ աստիճանի վթարայնություն ունեին - Sputnik Արմենիա
5/5
Շենքերի մեծ մասը փլվեց անմիջապես, շատ քիչ տոկոսը պահպանվեց, բայց այդ շենքերում էլ այլևս հնարավոր չէր ապրել, քանի որ 4-րդ կամ 5-րդ աստիճանի վթարայնություն ունեին
1/5
1988-ի երկրաշարժի հետևանքները
2/5
Շատերը «մարդասպան» շենքերի զոհ դարձան
3/5
Երկրաշարժի հետևանքով միայն Լենինականում զոհվել է 17 հազար մարդ
4/5
Ամենավտանգավոր «մարդասպան» շենքերը Լենինականի, այսպես կոչված, «111 սերիայի կարկասային» 9-հարկանիներն էին
5/5
Շենքերի մեծ մասը փլվեց անմիջապես, շատ քիչ տոկոսը պահպանվեց, բայց այդ շենքերում էլ այլևս հնարավոր չէր ապրել, քանի որ 4-րդ կամ 5-րդ աստիճանի վթարայնություն ունեին

Ըստ որոշ աղբյուրների՝ երկրաշարժի հետևանքով միայն Լենինականում զոհվել է 17 հազար մարդ, 1200-ը՝ Վանաձորում, 4000-ը՝ Սպիտակում, 500-ը՝ Ախուրյանում և 120-ը՝ Ստեփանավանում: Ավերվել է 11 քաղաք, 58 գյուղ, 9 միլիոն քառակուսի մետր բնակտարածք, որն ամբողջ հանրապետության բնակֆոնդի 18 տոկոսն էր կազմում:

Փլատակների տակից դուրս է բերվել 45 հազար մարդ, հոսպիտալացվել՝ 40 հազարը, տարհանվածների քանակը կազմել է 120 հազար մարդ:

Ավերվել է 170 արդյունաբերական ձեռնարկություն՝ 1,9 միլիարդ ԱՄՆ դոլար համախառն արտադրանքով: Ավերված կառույցների մեջ մեծ թիվ են կազմել դպրոցները (ավերված դպրոցների և այլ հաստատությունների թիվը` 917 շենք, առողջապահական 250, մշակութային 324 օբյեկտ), վնասվել է պատմաճարտարապետական 2300 հուշարձան, որից 1216-ը դարձել են կիսավեր:

Լրահոս
0