ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 08։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 12 շենքի բնակիչ, 26-ամյա Անի Աղաբեկյանը Շնող-Թեղուտ ավտոճանապարհին իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։
Հարվածի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկել, որից հետո ավտոմեքենայում հայտնաբերել են Անի Աղաբեկյանի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է գազաբալոնից առաջացած կայծը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Անի Աղաբեկյանն աշխատում էր «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունում։