ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Ավտոմեքենաների առաջին առաքումները իրականացվել են այս տարվա նոյեմբերին։ Հայաստանը դարձել է աշխարհի 17-րդ երկիրը, ուր կառաքվեն ռուսական արտադրության ավտոմեքենաներ և ավտոպահեստամասեր, հաղորդում է Renault ընկերությունը։
Հիշեցնենք, որ Renault Kaptur-ը ստեղծվել է Renault Duster-ի հիման վրա՝ Renault-ի ֆրանսիացի և ռուս մասնագետների հետ համատեղ։ Քրոսովերը նախատեսված է երիտասարդների համար։ Քրոսովերի առջևի հատվածը դիզայնով նման է եվրոպական Captur-ին, մնացած առումներով այն ինքնուրույն մոդել է։
Ավտոմեքենան ամբողջությամբ թողարկվում է Ռուսաստանում, թափքը պատրաստված է ռուսական մետաղից, ինտերիերի դետալները և շարժիչը նույնպես ռուսական արտադրության են։
Renault Kaptur քրոսովերից բացի, Հայաստան կառաքվեն ռուսական արտադրության մարդատար ավտոմեքենաներ, մասնավորապես, Renault Logan, Renault Sandero, Renault Sandero Stepway և Renault Duster մոդելները։