ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Հովհաննես Քոչարյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Մինչ նոր նշանակումը Քոչարյանը զբաղեցնում էր իրավաբանական վարչության պետի պաշտոնը։