ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը կարծում է, որ Հայաստանում վարկառուները պաշտպանության կարիք ունեն։
Օրենսդրական նախաձեռնությամբ` բանկերը պարտավորվում են մինչև վարկ տրամադրելը վարկառուներին մանրամասն ներկայացնել մարման կանոնները, տոկոսադրույքը և սահմանված ժամկետից շուտ մարումը։
«Վարկառուներն իրավունք կունենան ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց տուգանքի, նաև նախագծով խիստ և հստակ կանոններ են սահմանվում անշարժ գույք գնահատողների ընտրության և գործունեության նկատմամբ», — ասաց Ջավադյանը։
Արթուր Ջավադյանի խոսքով` անշարժ գույք գնահատողը չի կարող փոխկապակցված լինել բանկի հետ։