ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի նիստն այսօր տևեց 2 րոպե: Այդ ընթացքում խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախօրեին քննարկված «ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքում» և «Պատգամավորի գործունեության երաշխիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:
Առաջարկվող փոփոխություններով գործող օրենքները համապատասխանեցվում են ՀՀ նոր Սահմանադրությանը: Նախագծերի հեղինակները ԱԺ պատգամավորներն են։
Այսքանով ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց: Խորհրդարանի հաջորդ հերթական նիստը կկայանա հաջորդ շաբաթ` դեկտեմբերի 5-8-ը: