ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 30-ին, 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն, հայտնում են ԱԻՆ-ից:
Քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 2-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև:
Երևանում այսօր ցերեկը սպասվում է 5-7, վաղը` 4-6 աստիճան տաքություն։