ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Կոլումբիայում վթարի ենթարկված ինքնաթիռում 72 ուղևոր է եղել, որոնց թվում նաև` «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները: Մեքսիկական The MS posts —ի սպորտային մեկնաբան Գիլյերմո Շուտցը թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է կործանված ինքնաթիռում արված վերջին լուսանկարները։
Estas fueron las últimas fotos tomadas antes del accidente del avión en el cuál viajaba el equipo #Chapecoense pic.twitter.com/2UPCecUbQM
— Guillermo Schutz (@memo_schutz) 29 ноября 2016 г.
Նշենք, որ Կոլումբիայում կործանված ինքնաթիռի ուղևորներից 6-ը ողջ են մնացել։
Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ ինքնաթիռում եղել է 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ։ Նշվել էր, որ ֆուտբոլիստները մեկնում էին Կոլումբիայի Մեդելյին քաղաք` Հարավամերիկյան գավաթին մասնակցելու նպատակով։ Վթարը տեղի է ունեցել Կոլումբիայի Լա Ունիոն շրջանում։