00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:23
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
19:47
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուր շնչառական վարակների հետևանքը` բժշկի և հիվանդի անփութության դեպքում

© Sputnik / Asatur YesayantsМедицинский центр "Сурб Аствацамайр". Ребенок на обследовании
Медицинский центр Сурб Аствацамайр. Ребенок на обследовании - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների աճ։ Այսօր շրջանառում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը և սուր շնչառական վարակների հարուցիչներ` ռինովիրուսներ, ադենովիրուսներ։ Առողջապահական ոլորտի մասնագետները հորդորում են` առաջին իսկ նախանշանների դեպքում դիմել բժշկի օգնությանը։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում համաճարակ չկա. այս հայտարարությունն ավելորդ չի համարում ևս մեկ անգամ շեշտել Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային փորձագետ Սոնյա Առուշանյանը։ Սակայն դա բնավ չի նշանակում, որ պետք է կորցնել զգոնությունը։

«Մեր դպրոցներում, ցավոք, չի ձևավորվել այդ մշակույթը, որ երեխան տկարություն զգալու դեպքում չհաճախի կազմակերպված հաստատություն. նա վարակի աղբյուր է հանդիսանալու նաև ուսուցիչների համար»,- ասաց Առուշանյանը։

Վերջին շրջանում պարբերաբար խոսվում է այն մասին, որ հատկապես մանկական բուժհաստատություններում սուր շնչառական հիվանդություններով երեխաները շատ են, մահճակալները զբաղված են, տեղ ու դադար չկա։

Սոնյա Առուշանյանը բացատրեց պատճառները։ Նախ, դա պայմանավորվում է ծնողների վախով. տեսնում են` երեխան ջերմում է, անմիջապես տանում են ստացիոնար բուժհաստատություն։ Հիվանդանոցների գերբեռնվածության այլ բացատրություն էլ կա։

© Sputnik / Asatur Yesayants «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մասնագետը զննում է փոքրիկին
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մասնագետը զննում է փոքրիկին - Sputnik Արմենիա
1/7
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մասնագետը զննում է փոքրիկին
© Sputnik / Asatur Yesayants«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում - Sputnik Արմենիա
2/7
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում
© Sputnik / Asatur YesayantsՓոքրիկը ենթարկվում է բժշկի ցուցումներին
Փոքրիկը ենթարկվում է բժշկի ցուցումներին - Sputnik Արմենիա
3/7
Փոքրիկը ենթարկվում է բժշկի ցուցումներին
© Sputnik / Asatur Yesayants«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն - Sputnik Արմենիա
4/7
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
© Sputnik / Asatur Yesayants«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում - Sputnik Արմենիա
5/7
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում
© Sputnik / Asatur Yesayants«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի միջանցքում
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի միջանցքում - Sputnik Արմենիա
6/7
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի միջանցքում
© Sputnik / Asatur YesayantsՀիվանդանոցներում ավելացել է սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը
Հիվանդանոցներում ավելացել է սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը - Sputnik Արմենիա
7/7
Հիվանդանոցներում ավելացել է սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը
1/7
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մասնագետը զննում է փոքրիկին
2/7
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում
3/7
Փոքրիկը ենթարկվում է բժշկի ցուցումներին
4/7
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
5/7
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում
6/7
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի միջանցքում
7/7
Հիվանդանոցներում ավելացել է սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը

«Ցերեկային ժամերին ծնողներին չի անհանգստացնում երեխայի վիճակը, երեկոյան, երբ հիվանդությունն ավելի է սրվում, անհանգստանում են և անմիջապես տեղափոխում հիվանդանոց, իսկ այդ ժամերին միայն ստացիոնար հիվանդանոցային հաստատություններն են հասու»,-ասաց նա։

Հանրապետության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանն էլ սուր շնչառական վարակների ակտիվացման փուլում առանձնացրեց ատիպիկ թոքաբորբը, որից մահանում է հիվանդացողների 5-7 տոկոսը։

«Ատիպիկ են այն թոքաբորբերը, որոնք առաջանում են ոչ սովորական պնևմակոկներից։ Սովորական թոքաբորբն առհասարակ ընթանում է միևնույն կարգով և չի տարածվում թոքային հյուսվածքի վրա, իսկ ատիպիկ թոքաբորբն առաջանում է վիրուսային ինֆեկցիաների ժամանակ, և ռեակցիան տեղի է ունենում հյուսվածքներում, ոչ թե թոքերում և բրոնխներում»,- ասաց գլխավոր թոքաբանը։

Այս դեպքում ծանր հետևանքներով հիվանդությունն ընթանում է հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ունեն իմունային համակարգի հետ կապված խնդիրներ, ծխող են, զբաղվում են առողջությանը վնաս պատճառող աշխատանքներով։

Խնդիրը սրվում է նաև այն մարդկանց շրջանում, որոնք լուրջ չեն վերաբերվում իրենց հիվանդությանը. առաջին օրն ունենում են ջերմություն, թուլություն, հետո հենց վիճակը հարաբերական կերպով թեթևանում է, շտապում են աշխատանքի ու բարդացնում իրավիճակը։

«Սուր վարակիչ հիվանդությունների հետևանքները, բորբոքումներն ու բարդությունները կապված են հիվանդի, նրա ծնողների անհոգության, և բժիշկների կողմից խնդրին ոչ այնքան լուրջ վերաբերվելու հետ»,-ասաց Ոսկանյանը։

Բժիշկները միաբերան հորդորում են առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել ամբուլատոր ծառայություն` պոլիկլինիկաներ, որից հետո բժիշկները կորոշեն` ուղեգրեն հիվանդանոց, թե տեղում կազմակերպեն բուժումը։

Լրահոս
0