ԵՐԵՎԱՆ, Sputnik. Sputnik Արմենիայի խմբագրությունը կոչ է անում 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի գոտում աշխատած փրկարարներին և կամավորներին` ներկայացնել իրենց հիշողությունները:
«Մենք շնորհակալ ենք Ձեզ այն ամենի համար, ինչ արել եք հանուն Հայաստանի և խնդրում ենք աղետի գոտում եղած փրկարարներին, այլ մասնագիտությունների տեր մարդկանց, որոնք արձագանքել են ողբերգությանը, պատմել մեզ Ձեր հիշողությունները»,- ասվում է խմբագրության ուղերձում:
Հայկական ԽՍՀ-ի հյուսիս-արևմուտքում գրանցված երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ.-ի դեկտեմբերի 7-ին։ Երկրաշարժի մագնիտուդը գնահատվել է 6,8 բալ։ Մոտ մեկ րոպեում գրանցված մի շարք ցնցումները ոչնչացրել են Սպիտակ քաղաքն ու մեծ վնասներ պատճառել երկրի տասնյակ քաղաքների և հարյուրավոր գյուղերի։
Ստորգետնյա ցնցումների էներգիան հավասար է եղել Հերոսիմայի վրա գցված տասնյակ ռումբերի ուժգնությանը։ Աղետի գոտում, ընդհանուր առմամբ, հայտնվել է մոտ 1 մլն մարդ, որից 25 հազարը զոհվել է, 19 հազարը դարձել հաշմանդամ, իսկ ավելի քան կես միլիոնը անօթևան է դարձել։
Ավերված շրջանների վերականգնմանը մասնակցել են ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները: Եվս 111 երկիր՝ ներառյալ Բելգիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Լիբանանը, Նորվեգիան, Ֆրանսիան, ԳԴՀ-ն և Շվեյցարիան, օգնություն են ցուցաբերել ԽՍՀՄ-ին՝ տրամադրելով փրկարարական սարքավորումներ, մասնագետներ, մթերք և դեղորայք: Օգնություն է ցուցաբերվել նաև վերականգնողական աշխատանքներում: Փրկարարական աշխատանքներից բացի, հարյուրավոր կամավորների թվում փրկարարական շխատանքներին մասնակցել է խորհրդային բանակի ավելի քան 20 հազար զինվոր և սպա:
Հեռ. +37460509575 / + (37410) 600-131
E-mail: d.galstyan@sputniknews.com / info@sputnik.co.am
Շնորհակալություն, սպասում ենք Ձեր արձագանքին: