ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Shamshyan.com-ը հայտնում է, որ «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը:
Նրա ոտքերի վրա և նստատեղի հատվածում սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր են եղել:
Կայքի տեղեկություններով՝ Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է և Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը:
Ըստ հրապարակման՝ կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղան, որը աղջիկների և վիրավորի հետ «Օջախ» ռեստորանային համալիր ժամանելուց առաջ եղել է Ծաղկաձորում:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: