00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվգենի Պլյուշչենկո. չեմպիոնը պետք է կարողանա սիրել

© Sputnik / Asatur YesayantsЛедовое шоу "Короли льда" в СКК. Ереван
Ледовое шоу Короли льда в СКК. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անվանի ռուս գեղասահորդ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն կրկին Հայաստանում է: Գեղասահքի աստղը կմասնակցի «Սառույցի արքաներ» սառցե շոուին:

Եվգենի Պլյուշչենկոն Sputnik Արմենիային պատմեց իր ապագայի ծրագրերի մասին: Զրուցեց Անի Լիպարիտյանը:

-Ո՞րն է հաջողության գաղտնիքը:

Իրականում, ոչ մի գաղտնիք չկա: Պետք է շատ աշխատել: Իհարկե, սպորտային կյանքում բախտս բերել է, իմ մարզիչն է եղել Ալեքսեյ Նիկոլաևիչ Միշինը: Նրա հետ աշխատել եմ ավելի քան 20 տարի: Ես բախտավոր եմ նաև թիմի հարցում, որն օգնել և օգնում է ինձ մինչև հիմա, և, իհարկե, աշխատասիրությունը:

-Ի՞նչ խորհուրդ կտայիք երիտասարդ գեղասահորդներին:

Չհանձնվել, չընկճվել: Եթե ինչ-որ բան չի ստացվում, միևնույն է, պետք է նպատակ դնես քո առաջ և հասնես դրան: Պետք է լսել մարզիչներին, ծնողներին և հաճույքով անել այն, ինչով զբաղվում ես:

Եթե դու սիրում ես քո գործը, ապա արդյունքները սպասեցնել չեն տա իրենց: Եթե դու չես սիրում քո գործը, ապա ոչինչ չի ստացվի:

-Դուք երազանք ունե՞ք:

Այո, ես երազում եմ, որ իմ ընտանիքը և հարազատներն առողջ լինեն: Դա ամենագլխավորն է: Մնացած ամեն ինչը կա: Ես կորցրել եմ մորս և հասկացել, որ եթե առողջություն չկա, ապա անհնար է ինչ-որ բան անել: Ուստի ուզում եմ, որ հարազատներս առողջ լինեն:

-Հայաստանի հետ կապված ծրագրեր ունե՞ք: Պատրա՞ստ եք օգնել մեր երկրում գեղասահքը զարգացնելու գործում:

Ես բաց եմ, երրորդ անգամ եմ այցելում Հայաստան, ձեր երկիրն ինձ համար հարազատ է դարձել: Մենք փորձեցինք այստեղ դպրոց բացել. անցած տարի բանակցություններ ընթացան, բայց առայժմ արդյունքներ չկան: Ես պատրաստ եմ, եթե պետք է իմ օգնությունը, ապա մեծ հաճույքով:

-Տեսնու՞մ եք արդյոք Ձեր որդի Սաշային մարզական աշխարհում: Դատելով Instagram-ից՝ նա արդեն սահում է սառույցի վրա:

Որդիս 100 տոկոսով մարզիկ է լինելու: Առայժմ չգիտեմ, թե որ մարզաձևն ենք ընտրելու:

Նա սիրում է սպորտը, ֆուտբոլը, և, ցավոք սրտի, գեղասահքը, ոչ թե հոկեյը: Մայրը տրամադրված է գեղասահքի: Առայժմ պայքար է ընթանում: Ես ուզում եմ յուրացնել նոր մարզական կյանք, բացահայտել նոր մարզաձևի գաղտնիքները, տեսնել մեծ սպորտի դժվարությունները: Երբ Մոսկվայում եմ լինում, տղայիս հետս տանում եմ սառույցի վրա սահելու: Նա հաջողություններ է գրանցում: Ի դեպ, նա մասնակցելու է մեր «Շչելկունչիկ» հեքիաթ-շոուին:
Դա նրա դեբյուտը կլինի:

Ледовое шоу Короли льда в СКК. Ереван - Sputnik Արմենիա
«Արքաները» վերադառնում են. նոր սառցե շոու Երևանում

 Եվգենի Պլյուշչենկոն Ռուսաստանի 10-ակի չեմպիոն է, Եվրոպայի յոթակի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր և կրկնակի օլիմպիական չեմպիոն:

Պլյուշչենկոն, Ադելինա Սոտնիկովան, որն առաջին անգամ է ժամանել Հայաստան, և Ֆլորիան Ամոդիոն կմասնակցեն յուրահատուկ սառցե շոուին, որը տեղի կունենա Երևանում նոյեմբերի 27-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ծրագրում կմասնակցեն հայտնի ռուս երգիչներ, երաժիշտներ, պարողներ, կրկեսային և օրիգինալ ժանրերի ներկայացուցիչներ, գեղասահքի աստղեր, մոդելավորողներ: Մասնավորապես, ելույթ կունենան ջազի թագուգի Մարիամ Մերաբովան և «Միրայֆ» խումբը, երգչուհի Իվետա Մուկուչյանը, Սոնան, Քսենոնան, Ալյոնա Վասիլևան և վիրտուոզ ջութակահար Էդգար Հակոբյանը:

Լրահոս
0