Պատերազմի օրերին երկրում աշխատող ձեռքի պակասը կար, և Ստալինգրադի ճակատամարտից հետո Հայաստան բերված առաջին ռազմագերիների խմբերը միացան կամրջի շինարարությանը։ Ինչպես գրում է Հովիկ Չարխչյանը, առանց ուսադիրների զինվորական համազգեստ կրող մարդկանց շարասյուները հսկիչների ուղեկցությամբ վաղ առավոտյան հայտնվում էին քաղաքի որևէ փողոցում, և մերձակայքը լցվում էր մուրճերի, քլունգների ու բահերի թակոցներով, հռնդացող մեքենաների ձայներով: Գործը տևում էր մինչև ուշ գիշեր, իսկ նրանց ամենահավատարիմ հանդիսատեսը դպրոց շտապող կամ վերադարձող երեխաներն էին, որոնք ժամերով հետևում էին գերիների աշխատանքին: Գերիներին օրական տրվում էր 300 գրամ հաց, ու նրանք երեխաների ձեռքից հաճույքով էին վերցնում իրենց համար բերված մի կտոր սև հացը, այլ ուտելիք ու մրգեր, և այդ նվիրատվության դիմաց պարգևատրում նրանց ինքնաշեն առարկաներով:
Հրազդան գետի վրա կառուցված յոթկամարանի կամրջի ճարտարագետն է Սիմոն Հովնանյանը, ճարտարապետները՝ Ա. Մամիջանյանը և Ա. Ասատրյանը։ Կամուրջը միացնում է Մաշտոցի և Իսակովի պողոտաները, երկարությունը 200 մետր է, լայնությունը՝ 25, բարձրությունը՝ 34։ Կամրջի աջ ու ձախ ափերին մայրաքաղաքի խոհրհդանիշ համարվող երկու շինություններ են` Երևանի կոնյակի գործարանը և Երևանի գինու կոմբինատը։
![Երևանի խորհրդանիշ դարձած Հաղթանակի կամուրջը Երևանի խորհրդանիշ դարձած Հաղթանակի կամուրջը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/525/47/5254731_0:0:2804:2048_600x0_80_0_1_a156b1a57bf8d61fcd7567f2ef087ccd.jpg)
![Գերմանացի ռազմագերիները կառուցում են Հաղթանակի կամուրջը, 1944թ. Գերմանացի ռազմագերիները կառուցում են Հաղթանակի կամուրջը, 1944թ. - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/525/70/5257055_0:0:1000:656_600x0_80_0_1_1dd93ff2b280765177e2967c1b7a9dd5.jpg)
![«Արարատ» կոնյակի գործարանը և Հաղթանակի կամուրջը, 1952թ. «Արարատ» կոնյակի գործարանը և Հաղթանակի կամուրջը, 1952թ. - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/525/68/5256862_0:0:1000:674_600x0_80_0_1_acddb3f198a1c4f3295f806caa425a93.jpg)
![Այսպես էր Երևանում կառուցվում Հաղթանակի կամուրջը, 1944թ. Այսպես էր Երևանում կառուցվում Հաղթանակի կամուրջը, 1944թ. - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/525/72/5257261_0:0:1000:643_600x0_80_0_1_f1348ca8cae37921df8ae5990c660b09.jpg)
![1945 թվականի նոյեմբերի 25-ին Երևանում բացվեց Հաղթանակի կամուրջը 1945 թվականի նոյեմբերի 25-ին Երևանում բացվեց Հաղթանակի կամուրջը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/525/73/5257363_0:0:1000:739_600x0_80_0_1_7d8a0be8f97fd0f241591bf45b74ca92.jpg)
![Կիլիկիա թաղամասը և Հաղթանակի կամուրջը Կիլիկիա թաղամասը և Հաղթանակի կամուրջը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/525/48/5254817_0:0:3083:2048_600x0_80_0_1_c5e2bc34ed9143c10859306639f831e2.jpg)
![Հաղթանակի կամուրջ, 2016թ. Հաղթանակի կամուրջ, 2016թ. - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/526/06/5260668_0:0:1600:1068_600x0_80_0_1_9b63efa5e52a8adb5d480c87dfd7e089.jpg)
![Հաղթանակի կամուրջը դարձել է Երևանի խորհրդանիշներից մեկը Հաղթանակի կամուրջը դարձել է Երևանի խորհրդանիշներից մեկը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/525/53/5255331_0:0:1600:812_600x0_80_0_1_b24cd1d9742517055b44184d188dd292.jpg)
![Հաղթանակի կամուրջը դարձել է Երևանի խորհրդանիշներից մեկը, 2016թ. Հաղթանակի կամուրջը դարձել է Երևանի խորհրդանիշներից մեկը, 2016թ. - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/526/09/5260905_0:0:1600:1067_600x0_80_0_1_1c4345a24378d2884723f75cabebf4aa.jpg)