ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի-Sputnik. 90 տարեկանում Մոսկվայում մահացել է հայտնի ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը, հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը։
Իվան Միկոյանն ամբողջ կյանքում աշխատել է կոնստրուկտորային բյուրոյում, որը 1939 թվականին հիմնադրել է նրա հորեղբայրը՝ Արտեմ Միկոյանը։ Նա առաջատար ինժեներ էր, գլխավոր կոնստրուկտորի տեղակալ։
Մինչև կյանքի վերջը շարունակել է մնալ ռուսական ՄԻԳ ինքնաթիռաշինության կորպորացիայի խորհրդական։ ՄԻԳ-29-ը ստեղծելու համար Միկոյանը երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։