00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս և խորհրդային նկարիչների աշխատանքները կցուցադրվեն Երևանում

© Sputnik / Asatur YesayantsНациональная галерея Армении
Национальная галерея Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից ընտրվել են 18-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի վարպետների գործերը։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի ազգային պատկերասրահում նոյեմբերի 25-ին կբացվի 18-20-րդ դարերի ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, հայտնում են մշակույթի նախարարությունից:

Թանգարանի հավաքածուն ընդգրկում է այդ շրջանի ռուսական և խորհրդային նկարիչների ավելի քան 500 ջրանկարներ ու գծանկարներ, որոնցից 230-ը կներկայացվեն ցուցահանդեսում:

Հայաստանի ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուից ընտրվել են 18-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի վարպետների՝ Կ. Բրյուլովի, Ա. Իվանովի, Ա. Օռլովսկու, Բ. Բռունիի, Վ. Շտերենբերգի, Մ. Վռուբելի, Վ. Բորիսով-Մուսատովի, Վ. Սերովի, Մ. Նեստերովի, Վ. Կանդինսկու, Պ. Կոնչալովսկու և այլ նկարիչների գլուխգործոցները, որոնք իրենց յուրօրինակ ու հետաքրքիր լուծումներով միշտ թարմ ու արդիական են արվեստասերների համար:

Ցուցահանդեսն առավել ուշագրավ կդարձնեն ռուս նկարիչների հայկական թեմաներով ստեղծված աշխատանքները, որոնք կազմում են հավաքածուի նշանակալի մասը:

Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 25-ը:

Լրահոս
0