ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Կառավարության նիստում որոշվեց, որ զինծառայող Մհեր Պետրոսյանը բուժման կուղարկվի Գերմանիա։ Բուժման համար կհատկացվի 26 միլիոն դրամ։
Զինծառայող Աշոտ Գրիգորյանն էլ կմեկնի Ռուսաստան։ Նրա համար էլ կհատկացվի 712 հազար դրամ։
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ զինծառայողների բուժումը ԳԴՀ-ում և ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ է տվել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը