Sputnik Արմենիայի ֆոտոխցիկն օրերս արձանագրել է Սևանա լճի ձմեռային գեղեցկությունը: Գեղարքունիքի մարզում ձմռան շունչն առավել զգալի է հատկապես Սևանի ափին: 24.11.2016, Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի ֆոտոխցիկն օրերս արձանագրել է Սևանա լճի ձմեռային գեղեցկությունը: Գեղարքունիքի մարզում ձմռան շունչն առավել զգալի է հատկապես Սևանի ափին:
Լճից բարձրացող մառախուղը, ափերին բախվող ալիքներն ու սառցապատ բույսերը վկայում են` ձմեռն արդեն Հայաստանում է:
Բայց նույնիսկ այս ցրտաշունչ եղանակին Սևանա լճի գեղեցկությունն անտարբեր չի թողնում դիտողին: