ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 24-ին աշխատանքային այցով Անտանանարիվուում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչին, հայտնում ԱԳՆ-ից:
Հանդիպմանը նախարարներն անդրադարձան երկու երկրներ ղեկավարների միջև հայ-սերբական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
Էդվարդ Նալբանդյանն ու Իվիցա Դաչիչը քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, Հայաստանի և Սերբիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հետ կապված հարցեր։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության շուրջ։