00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բժշկական կեղծ տեղեկանք` զորակոչից ազատվելու համար

© Sputnik / Asatur YesayantsМедицинский осмотр призывников
Медицинский осмотр призывников - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բացահայտվել են առողջական խնդիրների պատճառաբանությամբ` կեղծիքների միջոցով, զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու մի քանի տասնյակ դեպքեր։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել են առողջական խնդիրների պատճառաբանությամբ՝ կեղծիքների միջոցով, զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու մի քանի տասնյակ դեպքեր։

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Հայտնի է ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը

Պարզվել է հանցավոր գործունեության մեջ ներգրավված անձանց ինքնությունը, որոնց գործողություններին տրվել են համարժեք իրավական գնահատականներ։

Քննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանի մի բնակչուհի, չունենալով մշտական կամ ժամանակավոր աշխատանք, զարտուղի ճանապարհով, խարդախությամբ գումար վաստակելու նպատակով, տարբեր քաղաքացիների ներկայացել է որպես ՀՀ զինված ուժերի նախկին աշխատակից, գործող բուժհաստատություններում ազդեցիկ ծանոթներ ունեցող անձ, իր ծառայություններն է առաջարկել ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից ազատվելու ցանկություն ունեցող անձանց՝ խոստանալով տարբեր չափերի գումարների դիմաց տարկետումներ տրամադրել, որոշ դեպքերում նաև` ընդհանրապես ազատել զորակոչից:

Քննության տվյալներով՝ նշված կինն ընդհանուր առմամբ համաձայնություն է ձեռք բերել մոտ երեք տասնյակ անձանց հետ և նրանցից ստանալով համապատասխան գումար՝ ապօրինի եղանակով կազմակերպել է տարկետումներ ապահովող բժշկական ախտորոշումներով կեղծ տեղեկանքների տրամադրումը, որոնց օգտագործմամբ զորակոչիկները ձեռք են բերել տարկետման իրավունք։

Բացահայտվել է հանցագործության կատարման մեխանիզմը. մի դեպքում կաշառքի դիմաց բուժհաստատությունների կողմից տրվել են տարկետման համար հիմք հանդիսացող՝ առողջական վիճակի հետազոտման ակտեր, թեև տվյալ զորակոչիկը նման հիվանդությամբ չի տառապել, իսկ մեկ այլ դեպքում՝ ընդհանրապես կեղծվել են բժշկական փաստաթղթերը։ Երկու դեպքում էլ կեղծ փաստաթղթերը ներկայացվել են կենտրոնական բժշկական հանձնաժողով, որոնց հիման վրա զորակոչիկներին տրամադրվել են տարկետումներ։ Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են վերոնշյալ մեխանիզմներով նաև զինծառայողների զորացրման դեպքեր։

Ընդհանուր առմամբ բացահայտվել է 2010-2015թթ. կատարված հանցագործության 32 դեպք, որոնք իրենց մեջ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված 75 հանցավոր արարքների համակցություն։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանքներ են առաջադրվել 12 անձի, ևս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Դատարան է ուղարկվել երկու քրեական գործ, երրորդ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս
0