Գագիկ Սուրենյան
«Այս գիշեր օդի ջերմաստիճանը Աշոցքում հասել է —25, Տաշիրում(Կալինինո) —24, Երևանում մինչև —7 աստիճանի: Նոյեմբերի համար սա բավական ցածր ջեմային ֆոն է։ Եթե միջին կլիմայական արժեքով համեմատենք, այս ջերմային ֆոնը բնորոշ է դեկտեմբերի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածին»,- ասաց Սուրենյանը։
Նրա խոսքով` այս պահին օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 5-10 աստիճանով։
Ըստ Գագիկ Սուրենյանի` եթե աշունը խստաշունչ է, դեռ չի նշանակում, որ ձմեռն էլ ցուրտ է լինելու։ «Այդպիսի օրինաչափություն չկա»,- ասաց նա։