00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:27
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պոլիկլինկաները կաշխատեն արտակարգ ռեժիմով. սուր շնչառական վարակների հետևանքը

© Sputnik / Asatur YesayantsГрипп. Вирус
Грипп. Вирус - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարությունը հանդես է եկել առաջարկով` շաբաթ և կիրակի օրերին կազմակերպել պոլիկլինիկաների աշխատանքը` առավոտյան 10։00–ից մինչև 17։00–ն։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն արդեն քննարկում է այս հարցը։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի-Sputnik. Գոհար Սարգսյան. Հանրապետության ամբողջ տարածքում նկատվում է սուր շնչառական վարակների ակտիվացում։ Առողջապահության նախարարությունն առաջարկել է իրականացնել համաճարակաբանական ֆիլտր, այսինքն` մանկապարտեզներում և դպրոցներում բացառել սուր շնչառական վարակներով երեխաների մուտքը։

© Sputnik / Asatur Yesayants Դպրոցների մուտքի մոտ առավոտյան ստուգում են երեխաների առողջական վիճակը
Դպրոցների մուտքի մոտ առավոտյան ստուգում են երեխաների առողջական վիճակը - Sputnik Արմենիա
1/4
Դպրոցների մուտքի մոտ առավոտյան ստուգում են երեխաների առողջական վիճակը
© Sputnik / Asatur YesayantsN1 դպրոցի բույքուրը ստուգում է հերթական աշակերտին
N1 դպրոցի բույքուրը ստուգում է հերթական աշակերտին - Sputnik Արմենիա
2/4
N1 դպրոցի բույքուրը ստուգում է հերթական աշակերտին
© Sputnik / Asatur YesayantsՍտուգումներն անցկացվում են սուր շնչառական հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով
Ստուգումներն անցկացվում են սուր շնչառական հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով - Sputnik Արմենիա
3/4
Ստուգումներն անցկացվում են սուր շնչառական հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով
© Sputnik / Asatur YesayantsՇահումյանի անվան N1 դպրոց
Շահումյանի անվան N1 դպրոց - Sputnik Արմենիա
4/4
Շահումյանի անվան N1 դպրոց
1/4
Դպրոցների մուտքի մոտ առավոտյան ստուգում են երեխաների առողջական վիճակը
2/4
N1 դպրոցի բույքուրը ստուգում է հերթական աշակերտին
3/4
Ստուգումներն անցկացվում են սուր շնչառական հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով
4/4
Շահումյանի անվան N1 դպրոց

Դպրոցների մուտքի մոտ առավոտյան պարտաճանաչ կերպով կանգնում են բուժքույրերն ու ստուգում դպրոց մտնող երեխաների առողջական վիճակը։

«Ամեն երեկո դասղեկները ծնողների հետ կապ են հաստատում և տեղեկանում` երեխաներն ինչ վիճակում են, առաջին նախանշանների դեպքում հորդորում են դպրոց չբերել։ Իսկ բուժքույրը հենց մուտքի մոտ ստուգում է բոլորին։ Երբ նա տեսնում է վատ ինքնազգացողությամբ երեխայի, ուղարկում է տուն և զանգահարում ծնողին»,- պատմեց Ստեփան Շահումյանի անվան դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանը։

Չարենցի անվան դպրոցում էլ հենց բուժքրոջն են տուն ուղարկել, որովհետև գրիպի նախանշաններ են նկատել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանը։

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոն»-ի շնչառական վարակների և առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը հիշեցրեց` դեռևս մեկ շաբաթ առաջ էր նախարարությունը բարձրաձայնել էր գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնային ակտիվության մասին, մասնավորապես` մանկահասակ երեխաների շրջանում։

10 կանոն գրիպից խուսափելու համար - Sputnik Արմենիա
10 կանոն գրիպից խուսափելու համար

«Հայտնաբերված հիվանդ վիճակում հաճախած մոտ 1800 երեխա տուն է ուղարկվել, նրանց տվյալները փոխանցվել է պոլիկլինիկական կազմակերպություններին՝ բժշկական հսկողություն սահմանելու համար։ Շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակներով հիվանդացության շուրջ 4 հազար դեպք»,- ասաց Թորոսյանը։

Նա հատուկ շեշտեց` Հայաստանում սուր շնչառական վարակների համաճարակ չկա։

Այս պահին տարածված է A տեսակի H3 ենթատեսակի գրիպը։

«Այս հարուցչին բնակչությունը ծանոթ է 50-ական թվականներին, դրանից հետո հազվադեպ էր հանդիպում»,- ավելացրեց նա։

Լիանա Թորոսյանը չհերքեց, որ հանրապետության հիվանդանոցներում, հատկապես մանկական բաժանմունքներում կա գերբեռնվածություն։ Պատճառը, ըստ նրա, այն է, որ մարդիկ թեթև ախտանշանների դեպում անգամ շտապում են ոչ թե պոլիկլինիկա, այլ հիվանդանոց։

«Երեխաներին չենք մերժում, նրանց բժշկական օգնություն ցուցաբերվում է։ Հորդորում ենք առաջնահերթ դիմել պոլիկլինիկական ծառայություն, երբ այնտեղ որոշվի, որ ստացիոնար բուժում է պետք, արդեն կուղեգրեն հիվանդանոց։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն առաջարկված է, որ շաբաթ և կիրակի օրերին աշխատանքներ կազմակերպվեն մինչև 10-ից 17-00-ն, առողջապահության նախարարությունն արդեն իր վրա վերցրել է այդ նախաձեռնությունը»,- ասաց մասնագետը։

Վերջերս Երևանում 8-ամյա երեխա մահացավ։ Սկսեցին լուրեր շրջանառվել, որ դա սուր շնչառական վարակների հետևանքով արձանագրված մահ էր։ Լիանա Թորոսյանը հերքեց տարածված լուրերը. շնչառական վարակ ու գրիպի հարուցիչներ նրա մոտ չեն հայտնաբերվել։ Այս պահին ընթանում է դատաբժշկական փորձաքննություն։ 

Լրահոս
0