00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրեական գործեր ոստիկանության ու քննչական կոմիտեի պաշտոնյաների նկատմամբ

© Sputnik / Aram NersesyanПолиция
Полиция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել ոստիկանության և քննչական կոմիտեի մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործեր հարուցելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի-Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք թաքցրել են ծանր հանցագործության դեպքը։

Միաժամանակ, ՀՀ քննչական կոմիտեի Երևան Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը կատարել է պաշտոնեական կեղծիքներ:

ՀՔԾ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացի Ռուզաննա Խ.-ն ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ անհայտ անձն ապօրինի մուտք է գործել իր կողմից վարձակալած բնակարան և գաղտնի հափշտակել իր ոսկյա զարդերը:

Армянский драм - Sputnik Արմենիա
Դատախազությունը քրեական գործ է հարուցել ֆիննախի պաշտոնյաների դեմ

Ոստիկանության հիշյալ ստորաբաժանման աշխատակիցները, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, սահմանված կարգով նշված ծանր հանցագործության դեպքը չեն հաշվառել, ահազանգի կապակցությամբ դեպքի վայր ժամանելուց հետո թարմ հետքերով հանցագործությունը բացահայտելուն ուղղված անհրաժեշտ անհապաղ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն, Ռուզաննա Խ.-ի հետ բանավոր զրուցելուց հետո հեռացել են:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նույն քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը մեկ այլ քրեական գործով առանց մանկավարժի մասնակցության հարցաքննել է անչափահաս վկային, իսկ հետագայում կազմած արձանագրությունում իրականությանը չհամապատասխանող գրառում է կատարել և ստորագրել դրա տակ՝ հավաստելով հարցաքննությանն, իբր, մանկավարժի մասնակցելու հանգամանքը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս
0