ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Ճապոնիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժը առաջացրել է մինչև 1,4 մետր բարձրությամբ ցունամի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NHK հեռուստաալիքին։ Ցունամիի` նման բարձրության ալիք է նկատվել Սենդայ նավահանգստի շրջանում` Միյագի պրեֆեկտուրայի ափին։
Երեքշաբթի լուսաբացին Ճապոնիայի արևելքում տեղի է ունեցել 7,3 մագնիտուդով երկրաշարժ, ուժեղ ստորգետնյա ցնցումները զգացվել են Տոկիոյում։ Որոշ ծովափնյա պրեֆեկտուրաներում տարհանում են մարդկանց` մինչև երեք մետր բարձրությամբ ցունամիի սպառնալիքի պատճառով։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է օվկիանոսում` Ֆուկուսիմայից ոչ հեռու, որտեղ 2011թ-ին գրանցված երկրաշարժի և ցունամիի պատճառով վթարվել էր ատոմային էլեկտրակայանը։