00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ծխախոտի ու կաթնամթերքի վաճառքին ռուսական շուկայում խոչընդոտում են

© OmskmanПродуктовый магазин
Продуктовый магазин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական երկու ընկերություն դիմել է պատկան կառույցներին՝ հայտարարելով, որ Ռուսաստանում փորձ է արվում խոչընդոտել իրենց արտադրանքի մուտքը շուկա:

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Հայկական երկու ընկերություն դիմել է ՀՀ և ՌԴ պատկան կառույցներին՝ հայտնելով, որ Ռուսաստանում որոշ ընկերություններ փորձում են խոչընդոտել իրենց արտադրանքի մուտքը շուկա:

Կաթնամթերք արտադրող «Դուստր Մարիաննա» ընկերությունը դիմել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ հայտնելով, որ ռուսական «Դեբր» և «Նագինսկի պիշչևոյ կոմբինատ» ընկերությունները հայտարարել են, որ իրենք են "Marianna" և "Marianne" ապրանքանշանների իրավատերը, ուստի հայկական ընկերությունը չի կարող այդ անվանումով իր արտադրանքն իրացնել ՌԴ-ում:

© Sputnik / Asatur YesayantsՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Заседание Государственной комиссии по защите экономической конкуренции - Sputnik Արմենիա
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

Ռուսական ընկերությունները պահանջել են տասնօրյա ժամկետում հանել հայկական ընկերության ապրանքը խանութներից և ոչնչացնել այն՝ հակառակ դեպքում սպառնալով դիմել դատարան:

ՏՄՊՊՀ-ն բողոքի հիման վրա ուսումնասիրություն է կատարել և պարզել, որ նշված ռուսական ընկերությունները կաթնամթերքի արտադրությամբ երբևէ չեն զբաղվել ու չեն զբաղվում, այլ արտադրում են միայն մայոնեզ և մայոնեզային սոուսներ:

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Վարդանյան
Тигран Варданян - Sputnik Արմենիա
Տիգրան Վարդանյան

Մինչ պատկան կառույցներին դիմելը «Դուստր Մարիաննան», ինչպես պատմեց ընկերության տնօրեն Տիգրան Վարդանյանը, փորձել է որոշ զիջումներով պայմանավորվել ռուսական ընկերության հետ, բայց անօգուտ:

«Մենք նույնիսկ ասել ենք, որ պատրաստ ենք հրաժարվել մայոնեզի արտահանումից և վաճառքից, միայն թե կարողանանք մեր կաթնամթերքը արտահանել Ռուսաստան»,- պատմեց Վարդանյանը՝ հավելելով, որ անգամ այս զիջումները որևէ արդյունք չեն տվել:

Ընկերության բողոքն ուսումնասիրող ՏՄՊՊՀ-ն ևս հանգել է այն եզրակացության, որ ռուսական «Դեբր» և «Նագինսկի պիշչևոյ կոմբինատ» ընկերություններն իրենց այդ քայլով փորձում են սահմանափակել ռուսական շուկայում հայկական ընկերության մրցակցությունը:

ՏՄՊՊՀ դիմած հաջորդ ընկերությունը՝ «Գրանդ Տոբակոն», նույնպես դժգոհում է, որ իրեն թույլ չեն տալիս հայկական արտադրության «Արարատ» ծխախոտը վաճառել ռուսական շուկայում: Այս դեպքում, սակայն, խոչընդոտողը ոչ թե ռուսական, այլ միջազգային «Ֆիլիպ Մորիս» ընկերությունն է:

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլայ Հակոբյան
Николай Акопян  - Sputnik Արմենիա
Նիկոլայ Հակոբյան

Այս ընկերությունն արդեն իսկ դիմել է Մոսկվայի արբիտրաժային դատարան՝ ընդդեմ «Գրանդ Տոբակոյի»՝ նշելով, որ հայկական ընկերության արտադրած «Արարատ» ծխախոտը շփոթության աստիճանի նման է իրենց արտադրած «Մարլբորո» ապրանքանիշին: Ի դեպ, «Գրանդ Տոբակոյի» իրավաբանական բաժնի պետ Նիկոլայ Հակոբյանը նշեց, որ «Ֆիլիպ Մորիսին» հաջողվել է անգամ Մոսկվայի կենտրոնում գործող հայկական «Արարատ» խանութին համոզել հրաժարվել«Գրանդ Տոբակոյի» արտադրած «Արարատ» ծխախոտի վաճառքից:

«Եթե դու հայկական անուն կրող մի հսկա խանութի արգելում ես «Արարատ» ծխախոտի վաճառքը, ապա դժվար է պատկերացնել ավելի փոքր խանութների ու վաճառակետերի վարքագիծը: Բնականաբար, նրանք ևս մեր ապրանքն այսուհետ չեն ընդունի»,- ասաց Հակոբյանը:

Մոսկվայի արբիտրաժային դատարանում ՀՀ և ՌԴ հակամենաշնորհային մարմինները միասնական են հանդես գալիս ընդդեմ «Ֆիլիպ Մորիսի»: Իսկ մինչ դատարանը որոշում կկայացնի, երկու երկրների պետական կառույցներն արդեն իսկ սեփական ուսումնասիրությունն են կատարել և հուսով են, որ հայկական ծխախոտի մուտքը ռուսական շուկա չի սահմանափակվի:

© Sputnik / Asatur YesayantsԱնդրեյ Կաշևարով
Заместитель руководителя ФАС России Андрей Кашеваров - Sputnik Արմենիա
Անդրեյ Կաշևարով

«Մեր մասնակցությամբ ընթացող դատական գործերի 80 տոկոսը հաղթում է և միայն 20 տոկոսն է պարտվում»,- ասաց ՌԴ հակամենաշնորհային ծառայության փոխնախագահ Անդրեյ Կաշևարովը:

Այս դեպքում ռուսական պետական մարմինը պաշտպանում է հայ արտադրողի շահերը ռուսական շուկայում և հուսով է, որ դատական վեճը կլուծվի հօգուտ հայկական կողմի:

Լրահոս
0