00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեկտեմբերի 1-ից հունվարի 20-ը` ինչպես ձուկը ջրում

© Sputnik / Asatur YesayantsОзеро Севан зимой
Озеро Севан зимой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեկտեմբերի 1-ից Սևանում կարգելվի սիգի, իշխանի և խեցգետնի որսը: Որսի արգելքը կտևի շուրջ երկու ամիս և կդադարեցվի հունվարի 20-ին: Այդ ընթացքում լճի կենդանական աշխարհը կկարողանա անարգել ձվադրել ու բազմանալ:

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 1-25–ը և հունվարի 6-20-ը Սևանա լճում ձկնորսությունն արգելելու ու խիստ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ այսօր Գեղարքունիքի մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարեցին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը:

Երեք գերատեսչությունների ստորագրած համատեղ ծրագրով նախատեսվում է փակել դեպի լիճ տանող բոլոր ճանապարհները, Սևան ազգային պարկի տարածքից դուրս բերել բոլոր լողամիջոցներն ու ձկան որսի գործիքները և սահմանել հերթապահություն` կանխելով որսագողերի մուտքը:

© Sputnik / Asatur YesayantsԳեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցության
Обсуждение на тему временной приостановки ловли рыбы и раков на озере Севан и впадающих в него реках. Арцвик Минасян, Рафик Григорян и Самвел Ованнисян - Sputnik Արմենիա
Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցության

Հատկապես խիստ հսկողություն է որոշվել սահմանել ափամերձ մի քանի գյուղերում, որոնց բնակչության շրջանում պետք է տարվեն նաև բացատրական աշխատանքներ:

«Համայնքի ղեկավարներին ուղղակի խնդրում եմ՝ լինենք ըմբռնող և մեր բնակիչներին բացատրենք, որ սա իսկապես այն ժամանակահատվածն է, որ անհրաժեշտ է, որպեսզի մենք պահենք, պահպանենք մեր հիմնական հարստությունը: Ձկների ձվադրության շրջանում սահմանված արգելքի իրականացումը Սևանա լճում բնական ճանապարհով վերարտադրությանը և պաշարների ավելացման հնարավորություն կտա, ինչն էլ իր հերթին կավելացնի ձկնորսների եկամուտը»,- ափամերձ գյուղերի ղեկավարների հետ հանդիպմանն ասաց Մինասյանը:

Գեղարքունիքի մի շարք գյուղերի ղեկավարները չթաքցրեցին, որ ձկնորսությունը, անգամ տարվա ամենավտանգավոր ու արգելված եղանակին, որոշ ընտանիքների ապրուստի գրեթե միակ միջոցն է:

Ծովագյուղի գյուղապետ Վահրամ Գևորգյանը նշեց, որ գյուղում վերջին տարիներին հնդկաձավարի արտադրություն է հիմնվել, որի շնորհիվ ծովագյուղցիները որոշ չափով դադարել են Սևանի բարիքներից կախում ունենալ: Ինչ վերաբերում է ձկնորսությանը, գյուղապետը վստահեցրեց, որ իր համագյուղացիները ոչ թե որսում են ձուկը, այլ միայն վերավաճառում այն` ավելի էժան գնով ձեռք բերելով ձկնորսներից:

Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձավ համագյուղացի երկու երիտասարդ ձկնորսների հետ կապված ցավալի դեպքին` հավելելով, որ ամբողջ գյուղն արդեն շուրջ 1 ամիս փնտրում է ձկնորսությունից չվերադարձած տղային:

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացել է ասուլիս ՀՀ ԱԻՆ ջրափրկարարական աշխատանքների և Սևանի սեզոնի փակման թեմայով - Sputnik Արմենիա
13.09. Սևանի սեզոնի փակումը

«Ամռանը հանգստի սեզոնին մարդիկ կարողանում են մի քիչ գումար վաստակել` վարձակալության, ծառայությունների ոլորտում: Բայց տարվա մնացած ամիսներին գյուղում հիմնական ապրուստի միջոցը անասնապահությունն է»,- ասաց գյուղապետը` չթաքցնելով, որ գյուղի տղամարդկանց մեծ մասն ընտանիքը պահելու համար արտագնա աշխատանքի է մեկնում:

Իսկ Ձորագյուղի գյուղապետ Լևիկ Գրիգորյանն էլ նշեց, որ իր ղեկավարած համայնքը լճից հեռու է, ուստի այստեղ ձկնորսությունը տարածված չէ: Փոխարենը «գյուղի տղամարդկանց մեծ մասն արտագնա աշխատանքով է տուն պահում»:

Իշխան և սիգ տեսակի ձկների որսից բացի` դեկտեմբերի 1-ից արգելվում է նաև խեցգետնի որսը: Այն այսօր ևս վտանգված է: Ինչպես նշեց բնապահպանության նախարարը, այսօր մայրաքաղաքի վաճառակետերում աննախադեպ փոքր չափերի խեցգետին է վաճառվում, ինչը նշանակում է, որ այս կենդանատեսակն էլ առաջիկայում կարող է վերացման վտանգի տակ հայտնվել:

© Sputnik / Asatur YesayantsԱրծվիկ Մինասյան
Обсуждение на тему временной приостановки ловли рыбы и раков на озере Севан и впадающих в него реках. Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ մեկամսյա արգելքի նպատակը գյուղացուն պատժելը չէ, այլ միայն Սևանա լճի կենդանական աշխարհի վերարտադրությունն ապահովելը, ինչը հետագայում հնարավորություն կտա լճից էլ ավելի մեծ բարիքներ ստանալ:

Լրահոս
0