00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սևանա լճում ժամանակավորապես դադարեցվել է ձկան և խեցգետնի որսը

© Sputnik / Арам НерсесянРыбак
Рыбак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնապահպանության նախարարի հրամանով ժամանակավորապես դադարեցվել են Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հրաման է ստորագրել «Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին», որի համաձայն` 2016 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2017 թվականի հունվարի 5-ը ժամանակավորապես դադարեցվում է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:

«Որսը ժամանակավորապես դադարեցվում է` իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով»,- նշված է հրամանագրում։

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է մինչև նոյեմբերի 23-ն ապահովի Սևանա լճից ձկնորսության և խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների, լողամիջոցների, ինչպես նաև ժամանակավոր կացարանների դուրս բերումը,

շրջիկ հսկողություն իրականացնի Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում։

Ըստ նախարարի հրամանագրի` ստուգայցեր պետք է կազմակերպվեն Սևանա լճի վրա` համագործակցելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ:

Լրահոս
0