00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոքոբելյան. հայկական դրամը կմնա կայուն

© Sputnik / Asatur YesayanysХачатур Кокобелян
Хачатур Кокобелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջազգային ֆինանսական շուկան առաջիկայում լուրջ փոփոխությունների կենթարկվի, բայց հայկական դրամն այդ փոփոխություններից չի տուժի: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Աժ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Միջազգային ֆինանսական շուկան առաջիկայում լուրջ փոփոխությունների է ենթարկվելու, կարծում է Խաչատուր Քոքոբելյանը` հետևելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի` ֆինանսական շուկայի վերաբերյալ արած հայտարարություններին:

«ԱՄՆ նորընտիր նախագահը, դեռևս պաշտոնը չստանձնած, արդեն հայտարարել էր, թե ով է ղեկավարելու ԱՄՆ ֆինանսական կառույցը և ինչ փոփոխություններ է կատարելու: Նախկինում գործող խաղի կանոնների զգալի մասի փոփոխություններ են լինելու, որոնց արդյունքում լուրջ փոփոխությունների է ենթարկվելու միջազգային ֆինանսական շուկան»,- կարծում է Քոքոբելյանը:

Նա նաև նշել է, որ այդ փոփոխություններն անսպասելի չէին, քանի որ արդեն շուրջ 3 տարի միջազգային ասպարեզում դրանց մասին խոսվում է: 

«Կա որոշակի լճացում: Աշխարհի զարգացած երկրներում կա ֆինանսի ավելցուկ, այսինքն` բանկերում կա կուտակված գումար: Իսկ զարգացող և հատկապես թույլ զարգացած երկրներում կա խիստ դեֆիցիտ: Բնական է, որ դա ձեռնտու չէ մեծ ֆինանսական հոսքերի տիրապետող մարդկանց, որովհետև այս լճացումն իրենց շահութաբերությունն իջեցնում է»,- ասել է պատգամավորը` կարծիք հայտնելով, որ հենց այս պատճառով է ֆինանսական շուկայում առաջիկայում լուրջ փոփոխություններ կանխատեսում:

Вардан Бостанджян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թոշակառուներին ամոթով նայելու փոխարեն տնտեսությունը զարգացնենք

Բայց Հայաստանն ու հայկական դրամը միջազգային այս փոփոխություններից, Քոքոբելյանի համոզմամբ, չեն տուժի: Պատգամավորը հիշեցնում է, որ Հայաստանում դրամի արժևորումն ու արժեզրկումը ոչ թե միջազգային, այլ տեղական վայրիվերումների հետևանք են:

«Ես կարծել եմ և կարծում եմ, որ դրամը արհեստական, գուցե նաև քաղաքական որոշումների արդյունքում է արժեզրկվում, բայց լավ է, որ մեր ԿԲ-ն դրամն ամեն դեպքում փորձում է կայուն պահել: Ես չեմ կիսում այն տեսակետը, որ երբեմն հնչում է, թե դրամը պետք է բնական վիճակում թողնել: Ես չեմ կիսում այն տեսակետը, թե դրամը պետք է թողնել մինչև վերջ արժեզրկվի: Դա նշանակում է ունեզրկել աշխատավարձ ստացող մարդկանց»,- համոզված է պատգամավորը:

Լրահոս
0