Նարինե Գալստյանը և Ռուբեն Ֆանարջյանը մահացած հիվանդի մասին
«Ռուբեն Ֆանարջյանը ձեռքը խփեց սեղանին, 3 միլիոն դրամ պահանջեց ու ասաց` մինչև գումարը չբերեք, չեմ վիրահատի»,- պատմում է Նարինե Գալստյանը, որի եղբայր Կարեն Գալստյանը մահացել է վիրահատությունից մեկ օր անց։
Վիրահատության համար վճարված գումարի դիմաց տուժողին հրամցրել են բժշկական գործիքի գնման հաշիվ-ապրանքագիրը։
Այդ փաստը հաստատեց նաև Ռուբեն Ֆանարջյանը՝ ասելով, որ բժշկական գործիքների գնումը հիվանդի կողմից հիվանդանոցի դրվածքն է և ոչ՝ իր անձնական որոշումը։