00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Ռուսաստանը պետք են իրար

© Sputnik / Asatur YesayantsФлаги России и Армении
Флаги России и Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Sputnik Արմենիային տված հարցազրույցը բուռն քննարկումների թեմա դարձավ։ Նախագահն այդ հարցազրույցում խոսել էր այն մասին, որ մենք հազարավոր թելերով կապված ենք ռուսական տնտեսության հետ, գերտերությունն առանցքային դեր ունի մեր տարածաշրջանում, այդ թվում` խաղաղություն և կայունություն հաստատելու գործում։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik, Արման Վանեսքեհյան. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից կարելի է հստակ հետևություն անել` Հայաստանը Ռուսաստանի կողմնակիցն է ոչ միայն այս տարածաշրջանում, այլ` ընդհանրապես միջազգային քաղաքական ասպարեզում:

Ե՛վ ռուսական ռազմակայանն է Հայաստանի տարածքում տեղակայված, և՛ Ղրիմի ու Սիրիայի հարցերում է պաշտոնական Երևանը միակ ակնհայտ պաշտոնական դաշնակից ու գործընկեր հանդես գալիս, և՛ ԵՏՄ-ի շրջանակում են երկու երկրները համատեղ գործում:

Президент Армении Серж Саргсян дал интервью генеральному директору МИА Россия сегодня Дмитрию Киселеву для Sputnik Армения - Sputnik Արմենիա
Սարգսյան. Ազգային գաղափարն ուժեղ պետությունն է` առանց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խնդիրների

Ի դեպ, ԵՏՄ-ի մասին: Երբ խոսվում է այդ կառույցի մասին, ապա պետք է հասկանալ, որ Հայաստանն այդ պարագայում ոչ թե այլընտրանք չունի ու դրա համար է ստիպված անդամակցել ԵՏՄ-ին, ինչպես փորձում են ներկայացնել արևմտամետ լրատվամիջոցները, այլ` ճիշտ հակառակը։

Ընդամենը պետք է հասկանալ ու գիտակցել, որ մեր երկրների տնտեսությունները միմյանց հետ այնպես են կապված, որ թե՛ այսօր, թե՛ վաղը, թե՛ ընդհանրապես ապագայում առանց իրար իսկապես շատ բան կկորցնեն։ Ու հակառակը` համատեղ ջանքերի շնորհիվ այս երկու երկրները կարող են անասելի հաջողությունների հասնել:

Հասարակ տրամաբանություն է: Եթե Հայաստանը բավական լուրջ տնտեսական խնդիրներ ունի, բառացիորեն շրջափակման մեջ է հայտնվել երկու հարևանների պատճառով (խոսքը Թուրքիայի և Ադրբեջանի մասին է), ապա Ռուսաստանն էլ իր ազդեցությունը տարածաշրջանում և հետխորհրդային երկրներում պահելու համար Հայաստանի աջակցության կարիքն ունի։ Տրամաբանությունը պարզ է, սակայն քաղաքականությունը սովորաբար թույլ չի տալիս նման հարցերի շուրջ բացեիբաց խոսել։

Կարևորագույն մի հանգամանք կա: Եթե, ասենք, Հայաստանն այդ կառույցում բավական լուրջ հույսեր էր կապում Ռուսաստանի հետ հենց տնտեսական առումով, ապա Ռուսաստանն իր հերթին Հայաստանի կողմից ավելի շատ հենց քաղաքական, նույնիսկ գաղափարական աջակցություն էր ակնկալում: Ի դեպ, ստանում է այդ աջակցությունը…

Самолет с гуманитарной помощью прибыл из России в Сирию - Sputnik Արմենիա
2728 սիրիահայ ՀՀ-ից ուղարկված մարդասիրական օգնություն է ստացել

Փաստ է, որ մինչ օրս Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացում հենց Հայաստանն է Կրեմլի միակ պաշտոնական աջակիցն ու գործընկերը: Ընդունենք, որ քաղաքական հարթակներում Հայաստանի աջակցությունն իսկապես շատ ավելի մեծ նշանակություն ունեցավ զուտ գաղափարային առումով, երբ Հայաստանը 20 տոննա մարդասիրական օգնություն տրամադրեց Սիրիայի ժողովրդին: Ի դեպ, մի բան էլ նշեմ` երբ այդ օգնությունը հենց ռուսական ռազմական ավիացիայի օգնությամբ տեղ հասավ, ապա սննդամթերքն ու անհրաժեշտ իրերը փրկություն դարձան ոչ միայն սիրիահայերի համար:

Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը պատմեց, որ օգնությունը ստանալուն պես հայերն այն եղբայրաբար բաժանեցին իրենց հարևան սիրիացիներին, արաբներին, ալավիներին ու մյուս բոլոր բնակիչներին: Հավատքի տարբերություն չդրեցին, ուրիշ որևէ խնդիր չառաջացրին։

Որքան հայտնի է, Հայաստանից բացի, որևէ մեկը Ռուսաստանի Դաշնությանն այդ մարդասիրական օգնությունը կազմակերպելու գործում ձեռք չմեկնեց։ Իսկ քաղաքական հարթակներում շատ բան է նշանակում այն հանգամանքը, որ Հայաստանն այդ հարցում իր գործընկերոջ հետ ուս ուսի տվեց։

Այնպես որ սխալ կլինի ասել, որ մեր երկու երկրների հարաբերությունները մեծի ու փոքրի, ուժեղի ու թույլի, զորեղ թելադրողի ու խնդրողի դերում գտնվողի տեսանկյունից են զարգանում: Ոչ մի դեպքում։ Դա է օբյեկտիվ իրականությունը: Ու Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն էլ առաջին հերթին հենց այդ մասին էր:

Լրահոս
0