00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ աղմուկ՝ փլված ճանապարհը երկու օրում վերականգնելու շուրջ

© JIJI PRESS / AFPПровалившийся участок дороги в Японии
Провалившийся участок дороги в Японии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է, թե ինչպես են համացանցից օգտվողներն արձագանքել Ճապոնիայում փլուզված ճանապարհը երկու օրում վերականգնելու փաստին:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Օգտատերերը բավական սուր և հումորով են արձագանքել համացանցում հրապարակված այն լուսանկարին, որի մի կողմում պատկերված է Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում փլված ճանապարհը, մյուս կողմում` այդ նույն ճանապարհի` երկու օրում վերականգնված տարբերակը:

© JIJI PRESS / AFPՄի կողմում պատկերված է Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում փլված ճանապարհը, մյուս կողմում` այդ նույն ճանապարհի` երկու օրում վերականգնված տարբերակը
Провалившийся участок дороги в Японии. Дорога была восстановлена за 2 дня  - Sputnik Արմենիա
Մի կողմում պատկերված է Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում փլված ճանապարհը, մյուս կողմում` այդ նույն ճանապարհի` երկու օրում վերականգնված տարբերակը

Վլադ Ռակոչի (VladRákoczi) անունով օգտատերը գրել է, թե ինչպես դա տեղի կունենար Ռումինիայում:

  • «Ռումինիայում դա երկու տարի կտևեր: Երեք իրավաբանական կազմակերպություն կներգրավեին, ճանապարհների կառուցման և վերականգնման չորս տարբեր կազմակերպություններ, միայն նրա համար, որպեսզի պարզեին, թե ով է կատարվածի մեղավորը: Առաջիկա 3-4 տարիներին էլ ճանապարհը չէին վերականգնի, քանի որ գալիք ընտրությունների ժամանակ այս հարցը թեկնածուների համար հրաշալի խաղաքարտ կդառնար և կշահարկեին իրենց նախընտրական քարոզարշավում»,- գրել է նա:

Ռումինացու խոսքով` ճանապարհը կվերականգնվեր քաղաքապետի ընտրությունից հետո միայն:

  • Մեկ այլ օգտատեր` Գրեգորի Գաթսոսը (GregoryGatsos), բավական սուր է արձագանքել. «Եթե դեպքը լիներ Հունաստանում, փոսում հնագույն ավերակներ կհայտնաբերեին և կվերածեին զբոսաշրջիկների համար տեսարժան վայրի»:

Իսկ Ֆրեդերիկ Քեմպֆը (FrédéricKempf) շատ ինքնատիպ լուծում է առաջարկել:

  • «Ես դա մեկ ժամում կանեի… ֆոտոշոփի օգնությամբ», — կատակել է նա:

Բուդապեշտի բնակչի արձագանքը.

  • «Հունգարիայում դա մի հավերժություն կտևեր: Վերականգնման համար նախատեսված գումարները նույն պահին կգողանային: Կմեղադրեին նախորդ կառավարությանը, փախստականներին կամ Գոդզիլային: Որոշ ժամանակ անց հուսալքված քաղաքացիներն իրենց միջոցներով կփորձեին վերականգնել ճանապարհը, ու այդ ժամանակ նրանց կձերբակալեին հասարակական ունեցվածքը փչացնելու համար: Պատմության ավարտ», — գրում է Բաքսկայի Չեգոն (BácskaiCsegő):

Ալեքսանդր Եսմինովը նույնպես զուրկ չէ հումորի զգացումից.

  • «Ֆիլիպիններում դա 10 տարի կտևեր, 18 քննարկում Սենատում, Գերագույն դատարանի 1 որոշում, 25 բողոք, 16 մարդու մահվան պատճառ և շինարարություն սկսելու համար կանչված 32 կապալառու»:

Իհարկե, սրանք Facebook-ի օգտատերերի բոլոր գրառումները չեն. ավելի քան 2000 մեկնաբանություն կա այն մասին, թե որ երկրում ինչպես և որքան ժամանակում կվերականգնեին փլված ճանապարհը:

Լրահոս
0