00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիլիջան` առողջարանային Հայաստանի մշակութային «Բաբելոնը»

© Dilijan Community Center Общинный центр Дилижана
Общинный центр Дилижана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դիլիջան առողջարանային քաղաքում UWC Dilijan միջազգային դպրոց բացելու շնորհիվ քաղաքը դարձել է տարբեր մշակույթների «կեցության» կենտրոն:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Դավիթ Գալստյան. Երբ աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչները հավաքվեցին Դիլիջանում, տեղի բնակիչների հետ երկխոսություն հաստատելու անհրաժեշտություն առաջացավ. Dilijan Community Сenter ծրագիրը հենց այդ գործառույթը ստանձնեց:

Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է Կենտրոնի ծրագրերի (DCC) տնօրեն Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի և նախագծի համակարգող Եկատերինա Բրեդիխինայի հետ:

«Dilijan Community Center-ը Դիլիջանի զարգացմանն ուղղված գործունեության մի մասն է: Սա RVVZ հիմնադրամի բազմածրագրային աշխատանքն է` և՛ միջազգային դպրոցն է, և՛ որոշ առումով սոցիալական բիզնես», — ասաց Տեր-Մարտիրոսյանը` ներկայացնելով նախագիծը:

Նրա խոսքով` կենտրոնը կամուրջ է, որը կապում է միջազգային դպրոցը տեղաբնակների, ինչպես նաև զբաղվում է տեղի հասարակության զարգացմամբ: Կենտրոնը զբաղվում է կրթական նախագծերով, մշակույթով և արվեստով, փոքր բիզնեսի աջակցությամբ:

Парз Лич. Дилиджан - Sputnik Արմենիա
Դիլիջանը միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցին

Տեր-Մարտիրոսյանի կարծիքով` Դիլիջանը Հայաստանի առավել զարգացող քաղաքներից է:

«Այնտեղ մշտապես ինչ-որ բան տեղի է ունենում մշակույթի, կրթության, արվեստի ոլորտներում: Երկրի ամենադինամիկ զարգացող վայրերից մեկն է», — ասաց Տեր-Մարտիրոսյանը:

Բացի տեղի բնակիչներից, այնտեղ են Կենտրոնական բանկի աշխատակիցները, 80 երկիր ներկայացնող շուրջ 200 ուսանող ունեցող միջազգային դպրոցը, ևս մոտ 60-80 դասախոս ամբողջ աշխարհից: Դպրոցում դասավանդում են Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և այլ երկրների ներկայացուցիչները,դրան գումարած`ուսանողները, որոնք շուրջ երկու տարի ապրում են Դիլիջանում:

DCC ծրագրի տնօրենը պնդում է, որ կենտրոնը ստեղծվել է միանգամայն տարբեր մարդկանց ընդհանրություն տալու, նրանց հետաքրքրություններն ու կարիքները համակցելու նպատակով:

Երիտասարդական նախագծեր

Նախագծերի իրականացման ուղղություններից մեկը կրթությունն է, որում ներառված է նաև լեզուների ուսումնասիրությունը` անգլերեն, ռուսերեն, իսպաներեն: Տեր-Մարտիրոսյանը խոսքով` դասախոսների օգնականները հենց ուսանողներն են:

Կան մշակութային բնույթի կրթական նախագծեր` պարերի դասավանդում, արվեստ (այդ թվում սթրիթ արտ): Ուսումնական գործընթացի ձևաչափն այնպիսին է, որ ծնողներն ու երեխաները կարող են միասին սովորել:

Նաև թատերական ստուդիա է գործում, երեխաների հետ պարապում է մայրաքաղաքի թատրոններից մեկի ռեժիսորը: Դիլիջանում թատրոնի բացակայության պարագայում սա շատ կարևոր է:

Տարբեր տիպի դասընթացներ են անցկացվում, որոնց արդյունքում երիտասարդները սոցիալական 12 նախագիծ են իրականացրել բնապահպանության, բարեգործության, հանգստի կազմակերպման ոլորտներում:

© Dilijan Community Center Այստեղ կրթական տարբեր ծրագրեր են իրականացվում
Общинный центр Дилижана - Sputnik Արմենիա
Այստեղ կրթական տարբեր ծրագրեր են իրականացվում

Երիտասարդական նախագծերի շարքում է նաև «Diliradio» առցանց ռադիոն, որն արդեն 9 ամիս է` գործում է: Հեռանկարում պատրաստվում են նաև թերթ հրատարակել։

Տեր-Մարտիրոսյանի կարծիքով` համագործակցության առավել արդյունավետ օրինակ կարող է լինել Դիլիջանի դպրոցի ուսանողների և տեղի երեխաների մասնակցությունը ստարթափերի մրցույթին: Երեխաները էլեկտրոնային աղբի մաքրման նախագիծ են ներկայացրել:

Սրճարան #2

Կենտրոնի ամենահետաքրքիր նախագծերից մեկը Դիլիջանի կենտրոնում գտնվող Սրճարան #2-ն է: Այնտեղ հանդիպումներ են անցկացնում միջազգային դպրոցի ուսանողներն ու տեղի բնակիչները: Նրանք իրենց նախագծերն ունեն, որոնք քննարկում են հենց այստեղ, տարբեր գործիքներ նվագում, ֆիլմեր դիտում:

Սրճարանի մասին մանրամասներ է պատմում նախագծի համակարգող Եկատերինա Բրեդիխինան:

© Cafe #2Սրճարան #2
Кафе #2 - Sputnik Արմենիա
Սրճարան #2

«Հաշվի առնելով այն, որ Դիլիջանում հավաքվել են տարբեր մշակույթներ ներկայացնող անձինք, մենք ուզում ենք ստեղծել մի հարթակ, որը կմիավորի բոլոր խմբերի ներկայացուցիչներին` և՛ աշակերտներին, և՛ տեղի բնակչությանը, Դիլիջանի երեխաներին, ակտիվ ռեզիդենտներին: Ուզում ենք, որ այն ընտանիքից ու դպրոցից (աշխատանքից) հետո երրորդ կարևոր տեղը դառնա, այնտեղ հանդիպումներ անցկացնեն, զարգացնեն իրենց նախաձեռնությունները», — ասաց Բրեդիխինան:

Այս գաղափարն անցյալ տարի առաջարկել էին նրանց ղեկավար Վերոնիկա Զոնաբենդն ու «Թումոյի» տնօրեն Մարի Լու Փափազյանը, արդյունքում հուլիսի կեսերին նախագիծը գործարկվեց:

«Սրճարանում երեխաներն աշխատում են 14 տարեկանից (սա օրինական է), աշխատավարձ են ստանում: Ամբողջ հասույթն ուղղվելու է քաղաքի այլ սոցիալական, կրթական նախաձեռնությունների զարգացմանը», — ասաց Բրեդիխինան:

Սրճարանը հաջողությամբ գործում է, լավ եկամուտ է բերում, և ղեկավարները հույս ունեն, որ այն 2-3 տարվա ընթացքում կփակի ներդրված նախնական ծախսերը:

Տեղի երեխաները կարող են այստեղ փորձել աշխատել ծառայության ոլորտում, հասկանալ` ցանկանում են արդյոք զարգացնել իրենց հմտությունները հենց այդ ուղղությամբ: Սրճարանը 7 կառավարիչ ունի, շուրջ 16 մշտական մատուցող (14-17 տարեկան): Սրճարանում հետագայում աշխատանքի տեղավորվելու համար թրեյնինգ անցնելու համար արդեն հերթ է գոյացել:

Ինչ վերաբերում է սրճարանի աշխատանքին, ապա Բրեդիխինան հպարտությամբ նշեց, որ այն առաջին տեղն է զբաղեցնում Tripadvisor-ում, այդ իսկ պատճառով սրճարան հաճույքով են այցելում նաև զբոսաշրջիկները, տեղի բնակիչները գալիս են ընտանիքներով, քանի որ այնտեղ չեն ծխում և ոգելից խմիչքներ չեն օգտագործում:

«Եվ շատ լավ սուրճ են մատուցում», — ավելացրեց Տեր-Մարտիրոսյանը:

«Այցելուների պակաս չկա, բայց մենք ավելի շատին ենք ձգտում։ Կարող ենք մինչև 60 հոգանոց բանկետներ կազմակերպել», — ծիծաղեց Բրեդիխինան:

© Facebook/ Cafe #2Սրճարան #2
Кафе #2 - Sputnik Արմենիա
Սրճարան #2

Աշխատանք մեծահասակների հետ

Dilijan Community Center-ը զբաղվում է ոչ միայն երիտասարդների, այլև մեծերի հետ: Կենտրոնը զբաղվածության տեղի կենտրոնների հետ համատեղ դասընթացներ է անցկացնում: Տեր-Մարտիրոսյանի խոսքով` նրանք սովորում են հարցազրույց անցնել, CV կազմել, համակարգչի տարրական գիտելիք ստանալ:

«Պահանջարկը մեծ է: Մենք պատրաստվում ենք հաջորդ տարի մասնագիտացման և վերապատրաստման ծրագրեր գործարկել: Դրա համար մենք ուսումնասիրություններ ենք անցկացրել Դիլիջանում և հարակից գյուղերում: Մենք ուզում ենք հասկանանք, ինչպես են նախագծերն ազդում մարդկանց վրա, ինչ է պետք նրանց «կատարյալ երջանիկ լինելու համար»»,- ասաց Տեր-Մարտիրոսյանը:

Գործում է նաև կանանց նախաձեռնողական խումբ, որը փոքրիկ հուշանվերներ է պատրաստում վաճառքի համար: Յուրաքանչյուրն այստեղ անում է այն, ինչ կարող է` գործում է, ժանյակներ է հյուսում… Կենտրոնն օգնում է դրանք վաճառել:

Բրեդիխինայի խոսքով` Դիլիջանի կանայք շատ ակտիվ են: Արդյունքում նախատեսվում է մի քանի "Community" արտադրություն բացել:

Նախագծերը սկսում են «հարմարվել» տեղանքին

Շուրջ մեկ տարի առաջ Դիլիջանի UWC դպրոցը քաղաքի կյանքից առանձնացված մի երևույթ էր, նախաձեռնությունները երբեմն չէին ընդունվում: Սակայն ժամանակի ընթացքում, մեծ մասամբ DCC նախագծի շնորհիվ, որոշակի երկխոսություն հաստատվեց, կապեր ձևավորվեցին «հյուրերի» և քաղաքի միջև:

© Dilijan Community Center Դիլիջանի երեխաներից 120-ը UWC սպորտային խմբակներ են հաճախում
Общинный центр Дилижана - Sputnik Արմենիա
Դիլիջանի երեխաներից 120-ը UWC սպորտային խմբակներ են հաճախում

Այս ամենը վառ արտահայտվում է Սրճարան #2-ի օրինակով: Երբ այն բացվեց, այնտեղ շատերն էին ցանկանում աշխատել (ծնողները թույլ չէին տալիս):

Այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է: Որոշ ծնողներ, տեսնելով մյուս դեռահասների աշխատանքի դրական փորձը, իրենք են խնդրում, որ երեխաները պրակտիկա ձեռք բերեն սպասարկման ոլորտում: Այդ նախագծի հաջողությունը տարածվում է նաև Կենտրոնի այլ նախաձեռնությունների վրա:

Այդ ամենից բացի, Դիլիջանի երեխաներից 120-ը UWC սպորտային խմբակներ են հաճախում: Մեծ թենիսի խմբակ են հաճախում, օրինակ, ինտերնատի երեխաները: Տեր-Մարտիրոսյանի խոսքով` սա հատուկ է արված, քանի որ անապահով երեխաներից քչերը կարող են իրենց նման բան թույլ տալ:

Լրահոս
0