Սպիտակ տան հայկական գորգն ու 50 գրամ բրինձ սոված որբերի համար
Սպիտակ տան հայկական գորգն ու 50 գրամ բրինձ սոված որբերի համար
Sputnik Արմենիա
Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացման ժամանակ օգնության կարգով ամբողջ աշխարհում որբանոցներ էին բացում նրանց համար, ովքեր ողջ էին մնացել։ 17.11.2016, Sputnik Արմենիա
Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացման ժամանակ օգնության կարգով ամբողջ աշխարհում որբանոցներ էին բացում նրանց համար, ովքեր ողջ էին մնացել։
Որբանոցների հիմնադիրների շարքում էր 1915 թվականին բացված Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեն։
Այն ստեղծվել էր Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպանի և 101 տարվա պատմություն ունեցող ողբերգական իրադարձությունների ականատես Հենրի Մորգենթաուի առաջարկով։
Կոմիտեն գործել է մինչև 1930 թվականը և գործունեության 15 տարվա ընթացքում հարյուրավոր երեխաների կյանք փրկել։
Աշխարհում ամենամեծ որբանոցը, որը հիմնադրել է Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեն, գտնվում էր Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրի)։ Որբանոցը, որտեղ բնակվում էր մինչև 20 հազար հայ երեխա, գտնվում էր զորավարժարանում։ Այն գոյատևել է 1921-1929 թվականները։ Եվս մեկ խոշոր որբանոց է համարվում, այդ շրջանում ստեղծված «Թռչնի բույնը», որը գտնվում է Լիբանանի Բիբլոսում։
1. Գյումրիի որբանոցում որբերի հագուստից և մազերից պատրաստված տիկնիկները։ Ձեռագործ խաղալիքների տեսքից դատելով, երևում է, որ երեխաները փորձել են իրենց տիկնիկներին զգացմունքներ հաղորդել։
2. Լիբանանի Ղազիր գյուղում բացվել է նաև աղջիկների մանկատուն, որը ղեկավարում էր շվեյցարիացի միսիոներ Յակոբ Կյունցլերը։ Տարբեր ժամանակ այստեղ ապրել են հազարից մինչև մեկուկես հազար որբ հայեր։ Արհեստանոցներում աղջիկներին գորգագործություն էին սովորեցնում։
«Ես հինգ հազար սոված որբերից մեկն եմ։ Իմ հայրենակիցներին օգնություն է հարկավոր, գցեք ձեր հանգանակությունը այս արկղը», – գրված է տուփի վրա։ Տուփի վրա գրված էր նաև հասցեն։