ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Sputnik.Կարծիք հարցման տվյալների համաձայն` ամերիկացիների մեծ մասը (80%) կարծում է, որ ԶԼՄ-ները ԱՄՆ նախագահական ընտրությունները լուսաբանելու ժամանակ ոչ օբյեկտիվ են եղել թեկնածուներից մեկի նկատմամբ։
Ընդ որում` ամերիկացիների կեսից ավելին (59%) պատասխանել է, որ կողմնակալ են եղել ինչպես տեղական, այնպես էլ ազգային ԶԼՄ-ները։ Հարցումն անցկացվել է ԱՄՆ-ում TNS UK հետազոտական ընկերության կողմից Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի համար։
Հարցման տվյալների համաձայն` ամերիկացիների 16%-ը կարծում է, որ ազգային ԶԼՄ-ները նախապատվությունը տվել են թեկնածուներից մեկին, դրա հետ մեկտեղ տեղական ԶԼՄ-ները պահպանել են օբյեկտիվությունը։ 5%-ը կարծում է հակառակը` տեղական ԶԼՄ-ներն են եղել ոչ արդար, իսկ ազգային լրատվամիջոցներն անկողմնակալ են լուսաբանել ընտրությունները։ Ընդամենը 20%-ն է նշել, որ ամերիկյան ԶԼՄ-ները թեկնածուների վերաբերյալ հավասարակշռված տեղեկատվություն են ներկայացրել։
Հարցումն ԱՄՆ-ում անցկացրել է TNS UK ընկերությունը` Sputnik լրատվական գործակալության և ռադիոյի պատվերով։ Հարցումն անցկացվել է 2016 թվականի նոյեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում։ Մասնակցել է 18-64 տարեկան 1012 մարդ։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է ավելի քան 3,1%` 95% վստահության հավանականության դեպքում: