00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիգեն Սարգսյան. 1000 դրամը հորինած թիվ չէ

© Sputnik / Aram NersesyanАрмянский драм
Армянский драм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարծում է, որ յուրաքանչյուրը պատասխանատվություն ունի այն ընտանիքների նկատմամբ, որոնք երկրի պաշտպանության գործում զոհաբերել են ամենաթանկը։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Վիգեն Սարգսյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը, անդրադարձել է զինծառայողներին աջակցող հիմնադրամ ստեղծելու և քաղաքացիներից 1000-կան դրամներ գանձելու մասին նախագծին։

«Չէի ցանկանա` 1000 դրամի գաղափարը շփոթեին ազգ-բանակ հայեցակարգի հետ: Չէի ցանկանա, որ դա ընկալվեր որպես դրամահավաք: Այստեղ քաղաքական դիվիդենտ չկա. սրանով ցույց ենք տալիս, որ յուրաքանչյուրը հավասար պատասխանատվություն ունի այն ընտանիքների նկատմամբ, որոնք երկրի պաշտպանության գործում զոհաբերել են ամենաթանկը»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով` բյուջեի այլ միջոցներից հնարավոր էր, իհարկե, հատկացնել, սակայն դա արդյունավետ չէր լինի:

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Պատգամավորներն առաջարկում են բանակի համար գումար փնտրել գեներալների դղյակներում

«Եվ 1000 դրամը հորինած թիվ չէ, հստակ տնտեսագիտական հաշվարկ է արվել: Սակայն սա փոխհատուցում չէ, որովհետև չկա փոխհատուցման այդպիսի գին կյանքը, առողջությունը կորցրած մարդուն երախտագիտություն հայտնելու համար: Այս նախաձեռնությունը մեկ խնդիր է լուծում՝ յուրաքանչյուրը կանգնած է այդ ընտանիքների կողքին: Նպատակն է ՝ ֆիքսել հավասար մասնակցությունը»,- ասաց նախարարը:

Վիգեն Սարգսյանը կոչ արեց պատգամավորներին, որ օրինագիծն ընդունվի միաձայն կամ գոնե առանց դեմ ձայների:

Հայրենիքի պաշտպանության ժամանակ կյանքը զոհված և առողջությունը վնասած զինծառայողներին և նրանց ընտանիքիներին հատուցելու համար կառավարությունը կներդնի նոր համակարգ: Դրա հիմնասյունը լինելու է հատուկ հիմնադրամը, որի միջոցները ձևավորվելու են նվիրատվություններից, փոխառություններից, դրամաշնորհային գումարներից, հիմնադրամի սկզբնական միջոցներից, նաև յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից պարտադիր գանձվող 1000 դրամ գումարից:

Զոհվածների և 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ, 2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն, իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում, կստանան ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ: Այսինքն, սպային կամ նրա ընտանիքին 20 տարվա ընթացքում կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն։ II խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներն ամսական կստանան 200 հազար դրամ, 150 և 100 հազար դրամ համապատասխանաբար։ Դրամական միջոցները կստանան զինծառայողների ծնողներն ու երեխաները, ինչպես նաև մինչև 23 տարեկան եղբայրներն ու քույրերը։

 

Լրահոս
0