00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
ԲԴԽ-ի նախագահ Կարեն Անդրեասյանին ոչ թե հորդորել եմ, այլ խնդրել եմ, որ հրաժարական տա․Փաշինյան
09:06
6 ր
Երվանդ Բոզոյան
Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին.Բոզոյան
09:13
10 ր
Վահե Վարսանյան
Էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման համակարգում բարձիթողի վիճակ է.Վարսանյան
09:24
7 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքապետարանը նվիրատվություն է ստացել «Փարկինգ Սիթի Սերվիսը»

© Sputnik / Asatur YesayantsМэрия Еревана
Мэрия Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետաանում ներկայացվել են «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ տարված բանակցությունների արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունների արդյունքներն ու այդ մասով Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվելիք քայլերի հաջորդականությունը:

Тарон Маргарян - Sputnik Արմենիա
Ավարտվել են «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունները

Վահե Նիկոյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետի կողմից ձևավորած աշխատանքային խումբն ավարտել է բանակցությունները երկու ընկերությունների կոնսորցիումի հետ՝ սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում վճարովի ավտոկայանատեղերի տեղական տուրքի գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին անցնելու խնդրի հետ կապված։

Նշվել է, որ բանակցությունների ընթացքում «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն ներկայացրել է, որ ընկերությունը ծանրաբեռնված է ինչպես ներդրված ակտիվներով, այնպես էլ այդ ակտիվների ձեռք բերման համար ստանձնած պարտավորություններով` փոխառու միջոցներով:

«Երևանի քաղաքապետարանը համաձայնության է եկել որպես նվիրատվություն ձեռք բերելու «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասը, այն պայմանով, որ ձեռք բերման պահին ընկերության ակտիվները պետք է հավասար կամ ավելի լինեն պարտավորություններից, ընդ որում այդ փաստը պետք է հստակ ամրագրվի արտասահմանյան հեղինակավոր աուդիտորական կազմակերպության կողմից»,– ասել է Վահե Նիկոյանը:

Նրա խոսքով` միաժամանակ հաշվի առնելով նաև ծառայությունների համար ներդրված սարքավորումների արդյունավետ շահագործման փորձ ունենալու հանգամանքը՝ ձեռք բերված համաձայնության շրջանակներում Երևանի քաղաքապետարանը նախատեսում է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնել «Լոկատոր» ՓԲԸ-ին: Արդյունքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար անհրաժեշտ ամբողջ գույքը կդառնա համայնքային սեփականություն, իսկ արդեն Երևանի ենթակայությանն անցած ընկերությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կստանձնի այդ ակտիվներին համարժեք պարտավորությունների մարման գործընթացը:

Дорожные красные линии - Sputnik Արմենիա
Կարմիր գծերով ու տեսախցիկներով զբաղվողները խուսափում են խոսել

Երևանի քաղաքապետի տեղակալը մանրամասնել է, որ հաջորդ քայլով Երևանի քաղաքապետարանը փոխադարձ համաձայնությամբ վաղաժամկետ կլուծի «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության հետ կնքված «Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման» գնման պայմանագիրը, ինչը ենթադրում էր վճարման հայտնի 70-30 հարաբերակցությունը:

Փոխարենը ՀՀ կառավարության համաձայնությամբ ուղղակի եղանակով մինչև 10 տարի ժամկետով կկնքի երկու պայմանագիր, որոնցից առաջինը «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի հետ՝ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման նպատակով՝ դրա համար անհրաժեշտ հաշվարկված և ֆիքսված գումարի չափով՝ հստակ սահմանելով ծառայության մատուցման չափորոշիչները:

Երկրորդ պայմանագիրը կլինի «Լոկատոր ՓԲԸ-ի հետ՝ բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման ծառայության ձեռքբերման համար: Պայմանագրով հստակ կսահմանվեն այն նվազագույն արդյունքները, որոնք պետք է ապահովի «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն, և որոնք պետք է պակաս չլինեն նախորդ ժամանակահատվածում ձեռք բերված առավելագույն արդյունքից, որի դիմաց «Լոկատոր» ՓԲԸ-ն կվարձատրվի հստակ ամրագրված գումարի չափով:

«Գործարքի արդյունքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար ներդրված ակտիվները կդառնան համայնքային սեփականություն, իսկ ավտոկայանատեղերի տուրքից Երևանի բյուջե հավաքագրվող գումարները (հանած ծախսերը) առաջիկա տարիների ընթացքում կաճեն տարեկան առնվազն 100 մլն դրամով, իսկ դրանից հետո տարեկան առնվազն 400 մլն դրամով»,-նշել է Վահե Նիկոյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գործընթացն արդեն մեկնարկել է, և հաշվի առնելով աուդիտորական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների համար պահանջվող ժամկետը, ինչպես նաև ՀՀ կառավարության և Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշումների ընդունման անհրաժեշտությունը գործընթացի ամբողջական ավարտի համար կպահանջվի շուրջ 2 ամիս:

Անդրադառնալով վճարովի ավտոկայանտեղերի համար սահմանված տեղական տուրքերի հնարավոր փոփոխման հարցին՝ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ 2017 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծն այս պահին հանրային քննարկման փուլում է և դրանով առաջիկայում դրույքաչափերի որևէ փոփոխություն չի նախատեսվում: Միաժամանակ, քաղաքապետի տեղակալը շեշտել է, որ փոփոխությունների, հետևաբար Երևան քաղաքի բյուջեի մուտքերի ավելացման հաշվին հնարավոր կլինեն իրագործել մայրաքաղաքի բնակիչների համար կարևոր տարբեր ծրագրեր:

«Այս փոփոխությունից շահում է ոչ միայն Երևանը, այլև մեր համաքաղաքացիները, քանի որ բյուջեի ավելացման պարագայում այդ միջոցները կուղղվեն համայնքային նշանակության տարբեր ծրագրերի իրագործմանը», — հատկանշել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

Նշենք, որ նախագահը քաղաքապետին առաջարկել էր «Սեքյուրիթի դրիմ», «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ընկերությունների կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին: Միաժամանակ, քննարկել այդ համակարգերում մարդկային գործոնի ազդեցության նվազեցմանն ու կողմնակի միջամտությունները բացառող բոլոր վերահսկողական կառուցակարգերի լիարժեք պահպանման ու շարունակական կատարելագործման հնարավորությունները՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:

Լրահոս
0